Լրահոս

24.08.2009 09:54


Անտառային հրդեհը սպառնում է Աթենքին

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը ստիպված է եղել դադարեցնել իր արձակուրդը և շտապ վերադառնալ մայրաքաղաք Աթենք: Այս որոշման պատճառը Աթենքի մերձակայքում երեք օր շարունակվող անտառային հրդեհն է:

Անտառային հրդեհների իրավիճակն առայժմ անվերահսկելի է: Կիրակի օրը հրդեհի բոցն ամբողջությամբ մոտեցել է Աթենքին: Տեղական իշխանությունները պատրասվում են տեղահանել քաղաքի թվով 10 հազար բնակիչներին:

Մեծ Աթենքում արտակարգ դրություն է հայտարարված: Այս շրջանի բնակչության քանակը հաշվվում է մոտ 3 մլն մարդ: Հրդեհի մարմանը խանգարում են ուժեղ քամիները, որոնց արագությունը 50կմ/ժ է:

Բացի դրանից, ըստ հրշեջ ծառայության ներկայացուցիչների հաղորդման, կրակին հետևում է թանձր ծուխը, որը խանգարում է ինքնաթիռներով հրդեհի մարման աշխատանքներին: Աթենքի նահանգապետ Յանիս Սգուորոսի հաղորդմամբ, այրվել է 12 հեկտար անտառ: Նա պատահածը համարում է «էկոլոգիական աղետ»:

Ըստ РИА Новости–ի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը