Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել
««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել։ Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է։
«Ժողովուրդ»-ը փորձեց Արմեն Աշոտյանից պարզել՝ արդյոք արդեն հավաքե՞լ է իր անձնական իրերը. «Ես մասնակցել եմ համաքաղաքային շաբաթօրյակին ինչպես քաղաքի տեսանելի վայրերում, այնպես էլ անտեսանելի, ինչպիսին իմ աշխատասենյակն է. այն մաքրված է ավելորդ թղթերից, գույքագրվել է ամբողջ իմ գրադարանային ֆոնդը»»,–թերթին ասել է նախարարի պաշտոնակատարը։
Մանրամասները՝ թերթի «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել
««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ արդեն սկսել է իր աշխատասենյակի իրերը հավաքել։
Բանն այն է, որ Ա. Աշոտյանը տեղյակ է, որ ինքը չի վերանշանակվելու նախարարի պաշտոնում, ինչի համար էլ նախապատրաստվել է։