Կարծիք

25.04.2014 22:49


«Քաղաքական մեծամասնությունը և Սերժ Սարգսյանը միայն կախված են փրփուրներից»

«Քաղաքական մեծամասնությունը և Սերժ Սարգսյանը միայն կախված են փրփուրներից»

Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունում, քառյակի հերթական դռնփակ նիստի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Գևորգյանը և Դավիթ Հարությունյանը, ինչպես միշտ, գտնվում էին իրենց դերի մեջ. ծաղրածուական դիրքը գրաված և, միևնույն ժամանակ, կեղծ ծիծաղով՝ անկոչ հյուրի կարգավիճակով ներխուժեցին ԲՀԿ խմբակցություն՝ քառյակի նիստին ներկա գտնվելու, բայց քիչ հետո դուրս եկան և քառյակը շարունակեց նիստը: Ինչ եզրակացություն կարելի է այստեղից անել՝ գործող քաղաքական մեծամասնությունը և Սերժ Սարգսյանը միայն կախված են փրփուրներից և նրանք շատ լավ զգում և գիտակցում են, որ քառյակի ամեն հաջորդ նիստը հանգում է նրան, որ ՀՀ վարչապետի պաշտոնին Հովիկ Աբրահամյանը ոչ մի անելու բան չունի, նա միայն կատարում է Սերժ Սարգսյանի և նրա եղբայրների հաճույքները բավարարելու և սեփական հարստացման ուղղին ընդլայնելու ցանկությունը: Համենայն դեպս, փաստ է, որ իշխանությունները հասել են այն մակարդակին, որ փրփուրներից են արդեն կախվել, և նրանք թե՛ ներսից, թե՛ դրսից ոչ մի աջակցություն չունեն՝ ո՛չ քաղաքականապես, ո՛չ ֆինանսապես: Իսկ այժմ իշխանությունները՝ Սարգսյանի թելադրանքով, փորձում են ընդիմության հետ իբր հաշվի նստել, որպեսզի հերթական անգամ քառյակը, շուրջօրյա հանրահավաքների ճնշման արդյունքում, չպահանջի ՀՀ վարչապետի հրաժարականը, և ստեղծված վախի մթնոլորտում Սարգսյանը ևս մեկ անգամ չզոհի ՀՀ վարչապետին, քանի որ այս անգամ զոհելը շատ ցավոտ կլինի Սարգսյանի համար, որովհետեև այդ դեպքում, համաձայն սահմանադրության, ցրվում է Ազգային ժողովը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Բայց, ցավոք, Սարգսյանի բոլոր «գերմտածված» պլանները հօդս են ցնդում, որովհետև նա այլևս այն ուժը, հզորությունը, աջակցությունը չունի, որ ուներ տարիներ առաջ, և նա ավելի է թուլանալու՝ հասնելով այն աստիճանի, որ իր սիրելի քաղաքական մեծամասնությունը իրեն բոլորովին թողնելու է մեն–մենակ, և արդեն իսկ այդ պահը հասունացել է: Վստահ եմ, որ «հրաշալի քառյակը» ևս մեկ անգամ, շուրջօրյա հանրահավաքների ճնշման արդյունքում, ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղարկելու է պատմության գիրկը:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը