«Քառյակի» հանդիպումն ավարտվեց. հնարավոր են հանրահավաքներ և բակային հանդիպումներ (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվել է ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» դռնփակ հանդիպումը։ Դրա ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել է, որ քննարկել են երեք հարց։
Առաջինը վերաբերել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։
–Մենքորոշելէինքայսքառօրյայիընթացքումարտահերթնիստհրավիրելուստորագրահավաքնախաձեռնել: Մերայդորոշումըմնումէուժիմեջ, մնացածըկախված է կառավարությանկողմիցներկայացվածնախագծիբովանդակությունից: Կբավարարի՞Կառավարությաննախագիծնայնխնդիրները, որոնքմենքունենք,մենքչենքհրավիրի արտահերթ նիստ, եթեչի բավարարի,մենքստորագրահավաքկանցկացնենք ևկհրավիրենքայդնիստը,–ասել է Ս. Մարգարյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ ՀովիկԱբրահամյանի մասնակցությանը «քառյակի» նիստին՝ նա ասել է, որ իրենց համար նորանշանակ վարչապետի այցն անսպասելիէր։
–Չունեինքնրահետնմանպայմանավորվածություն: Իրենքներկայացրինիրենցը, մենք՝մերը, ևերկուշաբթիպարզկլինի, թեինչնախագիծէլինելու: Թողվերջնականտեսքովներկայացնեն, հետոմենքկասենք: Ենթադրումեմ, որկառավարությաններկայացրածնախագծումփոփոխություններկլինեն,–նշել է Ս. Մարգարյանը:
«Քառյակի» այսօրվա հանդիպման օրակարգային երկրորդ հարցը վերաբերել է կարմիր կետագծերին և արագաչափերին.
–Այդ հարցով արտահերթ որոշման նախագիծ ունեինք խորհրդարանում, որը քվեարկված չէ։ Դա պիտի քվեարկվի երկուշաբթի օրը՝ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում։ Մենք մեր տեսակետին մնո՛ւմ ենք, այսինքն՝ գտնում ենք, որ անցկացված լսումներից հետո հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը երկուշաբթի կմերժի, մենք կշարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները։
Օրակարգային երրորդ հարցը վերաբերել է ոչիշխանական 4 ուժերի ապագա համատեղ միջոցառումների ծրագրին։
–Այն իր մեջ ներառում է և՛ օրենսդրական նախաձեռնություններ, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ համատեղ գործողություններ՝ արտահերթ նիստերի տեսքով, և չեն բացառվում նաև հանդիպումները՝ հանրահավաքների և դահլիճային հանդիպումների տեսքով Երևանում և այլ մարզերում։ Դրա մասին մենք կհայտարարենք ապագայում, մենք հիմա ուղղակի պայմանավորվել ենք, այդ հարցն օրակարգում կա։ Մենք սկզբունքներն ենք որոշել, որ քառյակը պահպանում է իր գործունեությունը, քառյակը շարունակում է միասնական լինել բազմաթիվ հարցերի շուրջ և հասարակությանը ներկայանալ միասնական օրակարգով,–ասել է Ս. Մարգարյանը՝ չբացառելով, որ այդ գործողությունները լինեն հենց այս ամիս։
«Քառյակի» հանդիպումն ավարտվեց. հնարավոր են հանրահավաքներ և բակային հանդիպումներ (տեսանյութ)
Քիչ առաջ ավարտվել է ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» դռնփակ հանդիպումը։ Դրա ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել է, որ քննարկել են երեք հարց։
Առաջինը վերաբերել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։
–Մենք որոշել էինք այս քառօրյայի ընթացքում արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք նախաձեռնել: Մեր այդ որոշումը մնում է ուժի մեջ, մնացածը կախված է կառավարության կողմից ներկայացված նախագծի բովանդակությունից: Կբավարարի՞ Կառավարության նախագիծն այն խնդիրները, որոնք մենք ունենք, մենք չենք հրավիրի արտահերթ նիստ, եթե չի բավարարի, մենք ստորագրահավաք կանցկացնենք և կհրավիրենք այդ նիստը,–ասել է Ս. Մարգարյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությանը «քառյակի» նիստին՝ նա ասել է, որ իրենց համար նորանշանակ վարչապետի այցն անսպասելի էր։
–Չունեինք նրա հետ նման պայմանավորվածություն: Իրենք ներկայացրին իրենցը, մենք՝ մերը, և երկուշաբթի պարզ կլինի, թե ինչ նախագիծ է լինելու: Թող վերջնական տեսքով ներկայացնեն, հետո մենք կասենք: Ենթադրում եմ, որ կառավարության ներկայացրած նախագծում փոփոխություններ կլինեն,–նշել է Ս. Մարգարյանը:
«Քառյակի» այսօրվա հանդիպման օրակարգային երկրորդ հարցը վերաբերել է կարմիր կետագծերին և արագաչափերին.
–Այդ հարցով արտահերթ որոշման նախագիծ ունեինք խորհրդարանում, որը քվեարկված չէ։ Դա պիտի քվեարկվի երկուշաբթի օրը՝ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում։ Մենք մեր տեսակետին մնո՛ւմ ենք, այսինքն՝ գտնում ենք, որ անցկացված լսումներից հետո հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ Եթե խորհրդարանական մեծամասնությունը երկուշաբթի կմերժի, մենք կշարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները։
Օրակարգային երրորդ հարցը վերաբերել է ոչիշխանական 4 ուժերի ապագա համատեղ միջոցառումների ծրագրին։
–Այն իր մեջ ներառում է և՛ օրենսդրական նախաձեռնություններ, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ համատեղ գործողություններ՝ արտահերթ նիստերի տեսքով, և չեն բացառվում նաև հանդիպումները՝ հանրահավաքների և դահլիճային հանդիպումների տեսքով Երևանում և այլ մարզերում։ Դրա մասին մենք կհայտարարենք ապագայում, մենք հիմա ուղղակի պայմանավորվել ենք, այդ հարցն օրակարգում կա։ Մենք սկզբունքներն ենք որոշել, որ քառյակը պահպանում է իր գործունեությունը, քառյակը շարունակում է միասնական լինել բազմաթիվ հարցերի շուրջ և հասարակությանը ներկայանալ միասնական օրակարգով,–ասել է Ս. Մարգարյանը՝ չբացառելով, որ այդ գործողությունները լինեն հենց այս ամիս։
Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am