Այն, որ սահմանադրական փոփոխությունները միտված են իշխանության վերարտադրությանը, կասկած չկա։ Հարցը մեկ այլ հարթության վրա է. նախագահը համոզված է, որ կհասնի 2015-2016 թթ.:
Եթե անգամ, ենթադրենք, կհասնի, ինչպե՞ս է դա իրեն պատկերացնում։ Բաղձալի երազանքին հասնելու ճանապարհն ուղիղ գիծ չէ՝ А կետից В, այլ բավականին անհարթ ուղի, որը հաղթահարելու համար պետք է ունենալ սկզբի համար մի քիչ խելք, քաղաքական ու ռազմավարական մտածողություն մարտավարական սխալների պատճառով տանուլ չտալու համար։ Մեկնարկից առաջ էլ հաշվել ուժերը։ Սերժ Սարգսյանն ուզում է կյանքի ու մահու պայքարի պարտիան խաղալ առանց ֆիգուրների՝ մնալով «պեշկաների»: «Պեշկաներով» հեռու չես գնա, «պեշկաներով» կառավարություն չես ձևավորի։ Հին տաշտակների հույսին մնալն էլ ձեռք չի տալիս, այն էլ երբ աթոռին մնալու կյանքի ու մահու պայքար է։
Նախագահը մի խաղ է սկսել, որն ի սկզբանե ձախողված է, իսկ ձախողված է, քանզի չունի ոչ համակարգային մտածողություն, ոչ էլ քիչ թե շատ տիրապետում է քաղաքականությանը՝ պետություն կառավարելու արվեստին։ Ցավալի երևույթ է յուրաքանչյուր լիդերի համար, երբ չունի համապատասխան պրոֆեսիոնալ խորհրդականներ, չկա թիմ, որի հետ կարելի է իրականացնել յուրաքանչյուր նպատակ, անգամ վերարտադրվել։ Քաղաքական լիդերը միայն մեկ դեպքում կարող է հաջողության հասնել՝ երբ տիրապետում է լիդերին անհրաժեշտ գործիքակազմին։ Հայաստանը կայացած ժողովրդավարություն չի, բայց բռնապետություն էլ չի, հետևապես, ուժը լավագույն տարբերակը չի իշխանությանը մնալու։ Սարգսյանը հեշտությամբ կվերարտադրվեր, եթե ունենար լեգիտիմություն թե՛ հասարակության շրջանում, թե՛ իշխանության ներսում, լիներ լեգալ, ընդունելի ու վստահելի աշխարհաքաղաքական կարևոր դերակատարների կողմից և այլն։ Բայց դա էլ բավարար չի, քանզի վերարտադրվելը՝ կառավարման բացասական արդյունքներով, ֆանտաստիկայի ժանրից է, կամ էլ երկիրը բռնմապետությանը տանող ուղիղ ճանապարհը։ Հետևապես, Սարգսյանը պետք է կայացրած որոշումների ու կառավարման դրական արդյունք ունենար, և դա լիներ տեսանելի։ Չկա արդյունավետ կառավարում, լիդերի համար չի կարող լինել դրական ավարտող վերարտադրություն։ Վերարտադրությանը միտված յուրաքանչյուր քայլ հասարակության կողմից ընկալվելու է որպես մարտահրավեր, հետևապես, կլինեն համապատասխան արձագանքներ։ Իսկ արձագանքների որպիսությունը ոչ մեկ չի կարող կանխատեսել. այն կարող է տատանվել չքաղաքականացված բողոքի ցույցերից մինչև ատելություն ու ագրեսիա։ Վերջինի դեպքում ընդդիմադիր քաղաքական էլիտաների զսպող գործառույթն էլ կարող է չաշխատել։ Եթե 2012 թվականին խորհրդարանական ընտրություններից հետո կես միլիոն ՀՀ քաղաքացու զայրույթը զսպվեց երկիրը ցնցումների չտանելու մտահոգության հետևանքով, ապա այսօր նմանատիպ երաշխիքներ ոչ մեկ չի կարող տալ։
Հ. Գ. Թագավորը շախմատի տախտակին, պեշկաներով շրջապատված, մեծ շանսեր չունի։ Թագավորը մեկ քայլի հնարավորություն ունի, իսկ պեշկաներն անվտանգություն ապահովող չեն։
Մերի Մովսիսյան. «Պարզվեց՝ շախմատ խաղալ էլ չգիտի»

Մերի Մովսիսյան