Լրահոս

23.08.2009 15:20


Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

19 տարի առաջ՝ այս օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական և ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապա­գայի համար։ Այն բազում տառապանքների մի­ջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում նաև սուրը ձեռքին պատմական իր ուղին հարթած ժողովրդի կամար­տահայ­տումն էր, սեփական հողի վրա սեփական երկիրը կառուցելու նրա վճռա­կանության դրսևորումը:

Անկախության հռչակագիրը համայն հայության կողմից ընդունվեց մեծ ոգևո­րու­թյամբ, քանզի կոչված էր իրողություն դարձնելու հայոց դարավոր երազանքը՝ անկախ պետականության վերականգնումը։  

Հայաստանի ժողովրդի քաղաքական ազատության մասին ի լուր աշխարհի բարձրաձայնող այս փաստաթղթով մենք հռչակեցինք վերելքի մեր ճանապարհը, որով մեր հանրապետությունն ու ժողովուրդն ընթացել են անցած տարիների ընթացքում՝ նրանում ամրագրված սկզբունքներին հավատարիմ։

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ և մաղթում բարօրություն։

 

Այս խորագրի վերջին նյութերը