Երբ օրերս հայտարարվեց, որ կասեցվելու է «կուտակայինի» պարտադիր բաղադրիչը, երկակի զգացողություն ունեցա:
Ուրախ եմ մեր երիտասարդների համար, որ նրանց՝ առանց այն էլ ցածր աշխատավարձից 30-40 տարի գումար չեն պահելու, ինչ-որ անորոշ պայծառ ապագայի հույսով: Տխուր եմ, որ այս ամիսների ընթացքում նույն այդ երիտասարդներին խոստանում էին արժանապատիվ ապագա՝ բարեկեցիկ ծերության տեսքով, և դա հնարավոր էր միմիայն «կուտակայինի» պարտադիր լինելու պարագայում: Ուրեմն ի՞նչ. այսպես շուտ վերացավ, հա՞, մեր երիտասարդների արժանապատիվ ծերության պայծառ ապագան: Ուրախ եմ, որ վերջապես իշխանությունները հայտարարեցին, որ հրաժարվում են այդ անտրամաբանական օրենքից, որի մասին ժամանակին շատերն են իրենց բացասական գնահատականները հնչեցրել, այդ թվում նաև ես: Բայց տխուր եմ, որ այս իշխանությունները մեզ հաշվարկված ու կշռադատված ծրագիր էին ներկայացնում՝ 30-40 տարվա հեռանկարով, բայց ընդամենը 20 օր հետո հրաժարվեցին իրենց իսկ ծրագրից: Բա ինպե՞ս կարելի է այս կարգի անլուրջ իշխանությունների մյուս հեռահար ու «դարակազմիկ» ծրագրերին հավատալ: Ուրախ եմ, որ լսեցին ժողովրդի արդար բողոքն ու հրաժարվեցին իրենց սխալ որոշումից: Բայց տխուր եմ, որ դա ոչ թե ժողովրդի խաթեր համար արվեց, այլ՝ իրավիճակի փոփոխության արդյունքում և աթոռը կորցնելու վախից: Մեկ այլ տեղից «երկար փողերի» հոտ են առել, ու էլ իմաստ չեն տեսնում «կուտակայինի» մի քանի տասնյակ միլիոն դոլարի պատճառով երկրում անկայունություն հրահրեն: Այսինքն, առաջիկայում իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում դարձյալ այս կամ նման մեկ այլ ծրագիր կսկսեն ժողովրդին համոզելով պարտադրել, թե սրա ընդունմամբ է պայմանավորված ձեր պայծառ ապագան: Իսկ «երկար փողերն» էլ կրկին կփաթաթեն նույն երիտասարդների վզին՝ պետության պարտքի ավելացման տեսքով։ Ուրախ եմ, որ այսօր կառավարության նոր անդամները (ավելի ճիշտ՝ դեռ չմոռացված հները) իրենց դիրքորոշման փոփոխությունը հիմնավորում են նաև՝ վկայակոչելով սահմանադրական դատարանի որոշումը: Բայց տխուր եմ, որ անգամ ՍԴ-ի որոշումից հետո նախկին կառավարութունը հաստատեց իր դիրքորոշումը, որ պարտադիրը պարտադիր կերպով պետք է կիրառվի: Եվ վերջապես, ուրախ եմ, որ մեր իշխանությունները ունակ են փորձանքի կեսից հետ դառնալու, բայց տխուր եմ, որ այդ ամենը ոչ թե արվում է ժողովրդի համար, այլ որպեսզի երկրի գլխավոր փորձանքը կարողանա անփորձանք շարունակել հավերժ պաշտոնավարել: Ու եթե իշխանավորներն ասում են, թե լավ բան էլ ենք անում մեկ է դժգոհ եք, ստիպված ենք բացատրել, որ գիտենք թե այդ լավ բանը կամ լավ բանի իմիտացիայով զբաղվելն ինչի համար, կամ էլ ում համար եք անում, դրա համար էլ դրա մեջ ոչ մի լավ բան էլ չենք տեսնում: Այնպես որ հանրության լայն շերտերի ու Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի և անհատների օրակարգը մնում է նույնը՝ իշխանափոխություն և համակարգափոխություն։
ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԵՆ
Երբ օրերս հայտարարվեց, որ կասեցվելու է «կուտակայինի» պարտադիր բաղադրիչը, երկակի զգացողություն ունեցա:
Ուրախ եմ մեր երիտասարդների համար, որ նրանց՝ առանց այն էլ ցածր աշխատավարձից 30-40 տարի գումար չեն պահելու, ինչ-որ անորոշ պայծառ ապագայի հույսով: Տխուր եմ, որ այս ամիսների ընթացքում նույն այդ երիտասարդներին խոստանում էին արժանապատիվ ապագա՝ բարեկեցիկ ծերության տեսքով, և դա հնարավոր էր միմիայն «կուտակայինի» պարտադիր լինելու պարագայում: Ուրեմն ի՞նչ. այսպես շուտ վերացավ, հա՞, մեր երիտասարդների արժանապատիվ ծերության պայծառ ապագան:
Ուրախ եմ, որ վերջապես իշխանությունները հայտարարեցին, որ հրաժարվում են այդ անտրամաբանական օրենքից, որի մասին ժամանակին շատերն են իրենց բացասական գնահատականները հնչեցրել, այդ թվում նաև ես: Բայց տխուր եմ, որ այս իշխանությունները մեզ հաշվարկված ու կշռադատված ծրագիր էին ներկայացնում՝ 30-40 տարվա հեռանկարով, բայց ընդամենը 20 օր հետո հրաժարվեցին իրենց իսկ ծրագրից: Բա ինպե՞ս կարելի է այս կարգի անլուրջ իշխանությունների մյուս հեռահար ու «դարակազմիկ» ծրագրերին հավատալ:
Ուրախ եմ, որ լսեցին ժողովրդի արդար բողոքն ու հրաժարվեցին իրենց սխալ որոշումից: Բայց տխուր եմ, որ դա ոչ թե ժողովրդի խաթեր համար արվեց, այլ՝ իրավիճակի փոփոխության արդյունքում և աթոռը կորցնելու վախից: Մեկ այլ տեղից «երկար փողերի» հոտ են առել, ու էլ իմաստ չեն տեսնում «կուտակայինի» մի քանի տասնյակ միլիոն դոլարի պատճառով երկրում անկայունություն հրահրեն: Այսինքն, առաջիկայում իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում դարձյալ այս կամ նման մեկ այլ ծրագիր կսկսեն ժողովրդին համոզելով պարտադրել, թե սրա ընդունմամբ է պայմանավորված ձեր պայծառ ապագան: Իսկ «երկար փողերն» էլ կրկին կփաթաթեն նույն երիտասարդների վզին՝ պետության պարտքի ավելացման տեսքով։
Ուրախ եմ, որ այսօր կառավարության նոր անդամները (ավելի ճիշտ՝ դեռ չմոռացված հները) իրենց դիրքորոշման փոփոխությունը հիմնավորում են նաև՝ վկայակոչելով սահմանադրական դատարանի որոշումը: Բայց տխուր եմ, որ անգամ ՍԴ-ի որոշումից հետո նախկին կառավարութունը հաստատեց իր դիրքորոշումը, որ պարտադիրը պարտադիր կերպով պետք է կիրառվի:
Եվ վերջապես, ուրախ եմ, որ մեր իշխանությունները ունակ են փորձանքի կեսից հետ դառնալու, բայց տխուր եմ, որ այդ ամենը ոչ թե արվում է ժողովրդի համար, այլ որպեսզի երկրի գլխավոր փորձանքը կարողանա անփորձանք շարունակել հավերժ պաշտոնավարել:
Ու եթե իշխանավորներն ասում են, թե լավ բան էլ ենք անում մեկ է դժգոհ եք, ստիպված ենք բացատրել, որ գիտենք թե այդ լավ բանը կամ լավ բանի իմիտացիայով զբաղվելն ինչի համար, կամ էլ ում համար եք անում, դրա համար էլ դրա մեջ ոչ մի լավ բան էլ չենք տեսնում:
Այնպես որ հանրության լայն շերտերի ու Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական ուժերի և անհատների օրակարգը մնում է նույնը՝ իշխանափոխություն և համակարգափոխություն։
Էդվարդ Անտինյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts