Լրահոս

25.04.2014 15:31


Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներին

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւանում ապրիլի 25-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մի խումբ անդամներ` նախագահ Քեն Խաչիկյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը