Քաղաքական

25.04.2014 14:57


Արամ Հարությունյան. «Մեր իշխանությունները ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ են խաղում, այլ չունգաչունգ»

Արամ Հարությունյան. «Մեր իշխանությունները ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ են խաղում, այլ չունգաչունգ»

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով հայ–թուրքական, այսպես կոչված, հարաբերություններին՝ նշել է. «Չեմ կարող չանդրադառնալ Ցեղասպանության հետ կապված և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Էրդողանի, և՛ ԱՄՆ պետդեպարտամենտի, և՛ այլ երկրների իշխանությունների հայտարարություններին։ Եթե մինչև հիմա ասում էինք հայ–թուրքական հարաբերություններ, «ֆուտբոլային դիվանագիտություն», ապա կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանը, մեր իշխանությունները ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ են խաղում, այլ չունգաչունգ։ Ի դեպ, բաց տարբերակով. երբ իրենք, օրինակ, նախօրոք իմանալով, որ հակառակորդը մկրատ է ցույց տալու, թուղթ են պատրաստում...»։

Բանախոսը ևս մեկ անգամ շեշտել է, որ հայ–թուրքական արձանագրությունները մեծ վնաս են հասցրել երկրին. «Մենք տեսնում ենք, որ չկա վերլուծական միտք. մեկ քայլ էլ չեն կարողանում հաշվել։ Մենք տեսանք, որ հայ–թուրքական արձանագրությունները որքան մեզ վնաս հասցրեցին Ցեղասպանության հարցի հետ կապված, Ղարաբաղի հարցում: Այդ ամենը ցույց է տալիս, որ Ցեղասպանության 100-ամյակին մենք այս իշխանության հետ իրավունք չունենք գնալ, ու դա արդեն նշանակում է, որ վաղուց հասունացել է ժամանակը, որ իշխանությունները փոխվեն»։

Արամ Հարությունյանը հավելել է, որ պետությունը կորցնում է արտաքին դիվանագիտական ոլորտում ամեն ինչ. «Ե՛վ Սփյուռքը պառակտեցինք արձանագրությունների պատճառով, և՛ ոչնչի չհասանք, ինչպես ասացի՝ Ղարաբաղի հարցում Թուրքիան նախապայմաններ է դնում... Այնպես որ, արտաքին ոլորտը ձախողված է»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը