Արթուր Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանի հետ մեր ճանապարհները բաժանվել են»
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի շենքում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ հրաժարվում է ԱԽ քարտուղարի պաշտոնից։
–Այս հրաժարականը վերլուծված, փաստարկված որոշում էր,–ընդգծել է Ա. Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ վերջին վեց տարիների ընթացքում իրենց հաջողվել է Ազգային անվտանգության խորհուրդը կայացնել.
–Ուզում եմ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդի նախագահին և աշխատակիցներին։ Ինչ վերաբերում է իմ նոր կարգավիճակին, ապա ես կգլխավորեմ ՀԱՊԿ ակադեմիան։
Ասուլիսին ներկա էին նաև ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Մհեր Շահգելդյանը։ Ա. Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ նրանց հետ շարունակելու է քաղաքական ճանապարհը՝ այժմ արդեն կոալիցիային մաս չկազմելով։
–Մենք կոալիցիայից դուրս գալու որոշում կայացրեցինք՝ ելնելով Հայաստանի ներքաղական իրավիճակից և այն զարգացումներից, որոնց ծիրի մեջ գտնվում է երկիրը։ Մեր ազդեցությունը որոշումների կայացման վրա սահմանափակ էր, ես սա ազնիվ եմ ասում։ Մի՞թե պետք է մոռանան, որ բազմաթիվ վիճահարույց օրենքներ ՕԵԿ–ի քվեների շնորհիվ էին անցնում։ ՕԵԿ–ը քաղաքական կոալիցիայում չունեցավ որոշիչ դերակատարում։ Երկրի ռազմավարական հարցերում մեզ չի հաջողվել ունենալ ազդեցություն։
Ա. Բաղդասարյանը պնդել է, որ քաղաքական դաշտում ՕԵԿ–ը ոչ մեկի տեղը չի զբաղեցնում, այլ առաջարկում է ապագայի իր օրակարգը։ Միաժամանակ, ՕԵԿ–ը դեմ չէ համագործակցել նաև ԱԺ ոչիշխանական չորս ուժերի հետ։
–Մենք այս վեց տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի հետ եղել ենք ընկերներ, բայց, ինչպես ընկերների մոտ է լինում, հիմա նա գնում է ի՛ր ճանապարհով, մենք գնում ենք մե՛ր ճանապարհով։ Մեր ճանապարհները բաժանվել են։ Սխալներ միշտ էլ լինում են, և այդ սխալները միշտ էլ պետք է կարողանալ ժամանակին ուղղել։ Մտել ենք կոալիցիայի մեջ ժողովրդի համար և այսօր դուրս ենք գալիս կոալիցիայից նորից ժողովրդի համար։ Բաց տեքստով պետք է ասենք, որ մեր բոլոր ծրագրերը չենք կարողացել իրականացնել,–ասել է նա,–բայց մենք չենք խանգարելու նոր կառավարությանը. սպասելու ենք այդ հարյուր օրը, նոր գնահատական տանք։
Ա. Բաղդասարյանը հիշատակել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ չի պատրաստվում առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում և վարչապետության հավակնություններ չունի։
–Կասեք՝ իսկ կարո՞ղ էր երրորդ անգամ առաջադրվել։ Բելառուսի և Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ Սահմանադրությունները փոխելով՝ գնացել են երրորդ ժամկետի,–նշել է Ա. Բաղդասարյանը։

7or.am