Լրահոս

25.04.2014 13:26


Ներկայացվել են Առողջապահության և Քաղաքաշինության նոր նախարարները

Ներկայացվել են Առողջապահության և Քաղաքաշինության նոր նախարարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դերենիկ Դումանյանին համատեղ աշխատանքի և փոխգործակցության համար:

Արմեն Մուրադյանը Հայաստանի գլխավոր ուռոլոգն է, 2004-2006թ. աշխատել է Առողջապահության նախարարի խորհրդական: Մինչեւ 2011թ. դասավանդել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

Այնուհետեւ վարչապետը ներկայացրել է Քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին։

Այս խորագրի վերջին նյութերը