Կարծիք

25.04.2014 13:18


Թուրքիայի հետ մեզ պետք են արժանապատիվ հարաբերություններ, այլ ոչ թե քիրվայություն կամ նվնվոց

Թուրքիայի հետ մեզ պետք են արժանապատիվ հարաբերություններ, այլ ոչ թե քիրվայություն կամ նվնվոց

Երեկ ամբողջ հայությունով հիշում էինք 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը, և մի տեսակ լիարժեք գնահատական չտվեցինք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը և Հայաստանի արձագանքին:
Անկեղծ ասած, շատ ապուշ վիճակի մեջ ենք հայտնվել: Ընդունում ենք սա, թե ոչ, բայց Էրդողանի հայտարարությունը մի քայլ էր, որը նախկինում դժվար էր պատկերացնել: Եւ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է մեծացնեին իրենց ճնշումները Թուրքիայի վրա՝ ասելով, որ այդ հայտարարությունը, մեղմ ասած, բավարար չէ մեզ համար (ինչն, ի դեպ, արեց Ֆրանսուա Օլանդը): Բայց դրա փոխարեն Վիգեն Սարգսյանը մի հայտարարություն տարածեց, որն ուղղակի ամոթալի էր: Եթե մենք ասում ենք, որ այս հայտարարությունով Էրդողանը փորձում է կոծկել Ցեղասպանության փաստը, ապա մենք ուղղակի պարտավոր ենք հետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից: Եթե մենք դա չենք անում, ապա կներեք, բայց կլոունի տպավորություն է ստեղծվում: Ծառուկյանը երեկ շատ ճիշտ բան ասեց` մեզ թուրքերի հետ արժանապատիվ հարաբերություններ են անհրաժեշտ, բայց այս ռեժիմը չգիտի, թե ինչ է արժանապատվությունը:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը