Լրահոս

22.08.2009 17:20


Կիրո Մանոյան. «Ովքեր ասում են, որ գաղտնի փաստաթղթեր կան, թող հրապարակեն, մենք էլ իմանանք։»

Կիրո Մանոյան. «Ովքեր ասում են, որ գաղտնի փաստաթղթեր կան, թող հրապարակեն, մենք էլ իմանանք։»

Օգոստոսի 18-ին Իջևանում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան, տվել-վերջացրել են արդեն»։

-Լևոն Տեր-Պետրոսյանի նման հայտարարության համար ոչ մի հիմք չկա։ ՀՅԴ-ն նոր կայանալիք պայմանավորվածության վերաբերյալ մտահոգություն ունի, բայց մենք չենք ասում, որ Ղարաբաղը հանձնել են, տվել են։ Հստակ հայտարարությունների համար ոչ միայն հիմք գոյություն չունի, այլև դա անհեթեթություն է,- արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ հայտարարությանը՝ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի կողմից բարձրաձայնվող գաղտնի փաստաթղթերի գոյությանը՝ Կիրո Մանոյանն ասել է.

-Ես շատ հետաքրքրված եմ այդ ամենով։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ գաղտնի բանակցություններ կամ փաստաթղթեր կան, որտեղի՞ց են հայտնաբերել։ Թող հրապարակեն, մենք էլ իմանանք։

  7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը