Լրահոս

25.04.2014 11:46


«Տեսնես՝ ի՞նչ է ծխել Սերժ Սարգսյանի ելույթ գրողը»

«Տեսնես՝ ի՞նչ է ծխել Սերժ Սարգսյանի ելույթ գրողը»

Կարդում եմ նախագահի Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի ելույթն ու մի այլ կարգի հուզվել եմ։ Տնաշենի ելույթ գրողը մի այլ կարգի գերազանցիկ է, բայց դե, իրականությունից լրիվ կտրված։ Տեսնես՝ ի՞նչ է ծխել ելույթը գրելուց։ Մարդ կարդում է, ու մտքում հարց է ծագում՝ ո՞ր երկրի մասին է խոսքը։ Կարող է՝ Սարգսյանը երկքաղաքացի է, ու ինչ–որ տեղ էլի նախագահ է աշխատում։ Այնքան ժողովրդավար ենք, որ ունենք ծախված ու վերահսկվող մամուլ։ Այնքան ժողովրդավար ենք, որ ազատ ու արդար ընտրությունները տոկոս խփելով ենք իրականացնում։ Այնքան ժողովրդավար ենք, որ պետական կաոույցները մեկը մեկի վրա ֆռում է, ու թվեր ներկայացնելիս կառավարության աշխատակազմի համապատասխան վարչություն մի օր ճշտումներով է զբաղված (շատ թափանցիկի շրջանակներում է)։ Այնքան ժողովրդավար ենք, որ նախագահական ինստիտուտը դատական իշխանությունը ոնց ուզում, ինչպես ու որ դիրքով ուզում՝ օգտագործում է։ Անչափ ժողովրդավար ենք։

«Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար», – Սերժ Սարգսյան:

Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը