Լրահոս

22.08.2009 16:08


Հայաստանում նշել են Ծովակալ Իսակովի (Հովհաննես Իսահակյան) տարելիցը

Հայաստանում նշել են Հայրենական մեծ պատերազմի նվիրյալ Ծովակալ Իսակովի տարելիցը։ Նրա հուշարձանի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայկական բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայրենական պատերազմի վետերաններ, «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։  Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարարը, Ծովակալ Իսակովի և հայ այլ մարշալների օրինակները ցույց են տալիս, որ ռազմական մշակույթը միշտ մոտ է եղել հայ ժողովդին։

-Մենք պետք է հիշենք բոլորին, քանի որ հենց նրանց նման ռազմական ղեկավարներն են մեզ փոխանցել սպարապետական միտք, ունակություններ, սխրանքներ ու հերոսություն,-ասել է Սեյրան Օհանյանը։

Իվան Ստեփանի Իսակովը  (Հովհաննես Իսահակյան)  ծնվել է 1894 թ. օգոստոսի 22-ին երկաթուղային աշխատողի ընտանիքում։ Խորհրդային Միության հերոս է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը