Կարծիք

25.04.2014 00:05


Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

Ցավալի է, բայց փաստ. հայերի գերակշիռ մասն ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդ է գնում՝
Իրեն ցուցադրելու և մյուսներին նայելու համար
Արևածաղիկ կեղևազրկելու համար
Հավեսի համար
Տնից դուրս գալու ու «լավ–լավ տեղեր» ման գալու համար
Ձրի ծաղիկի համար իրեն կոտորելու ու մի տոննա ձրի ջուր խմելու համար
Խոտերին նստելու ու բուռում ուտելու համար
Բերանը բաց հռհռալու համար
Բոլորին հրելով, «շուստռավատով»՝ մի հինգ մարդուց շուտ տեղ հասնելու ու ծաղիկը կրակի մոտ «իլայի» շպրտելու համար
Ամբողջ ճանապարհին իր շրջապատը զիբիլանոց դարձնելու համար
Ու էլի լիքը նման նողկալի բաների համար։
Անմեղ զոհերի հիշատակը «հարգելուց» վայրկյաններ անց ջրի շշերը աջ ու ձախ, որտեղ պատահի շպրտելով՝ անարգում են այդ նույն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։
Ահա՛ և հայերի կեղծ բարեպաշտությունը, ահա՛ և Ծիծեռնակաբերդից անդին բացվող պատկերը... ցավալի է, բայց փաստ։

Այս խորագրի վերջին նյութերը