Երվանդ Բոզոյան. Սերժ Սարգսյանի քայլերը Հայաստանի պետական շահերի հետ ոչ մի կապ չունեն
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Էրդողանի հայտարարությամբ Թուրքիան փորձում է չեզոքացնել ցեղասպանության 100-ամյակի հետ կապված խնդիրները:
«Թուրքիան փորձում է ինչ-որ կիսախոստովանական հայտարարություններով մեղմացուցիչ հանգամանք ստեղծել: Սա է խնդիրը»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Հարցին` արդյոք Էրդողանի այս հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների անմիջական հետևանքը չէ՞, քաղաքագետը միանշանակ ասաց, որ Էրդողանի հայտարարությունն այդ արձանագրությունների հետևանքն է:
«Այդ արձանագրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի հետ Թուրքիան իբր բանակցային գործընթացի մեջ է: Ի վերջո նրանք կարողացան 100-ամյակի հետ կապված ալիքը չեզոքացնել: Այդ արձանագրություններից հետո ոչ մի երկիր չի ճանաճել Հայոց ցեղասպանությունը: Մինչև Սերժ Սարգսյանի իշխանության գալը ավելի քան տասնյակ երկրներ ճանաչել էին ցեղասպանությունը: Տխրահռչակ արձանագրությունները միանշանակ հսկայական վնաս տվեցին հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- ցավով նկատեց քաղաքագետըˋ հավելելով, որ Էրդողանի կիսախոստովանական հայտարարությունները ոչ մի կապ չունեն Հայաստանի ազգային շահերի հետ:
Ըստ Երվանդ Բոզոյանի՝ Հայաստանի պետական շահերը պարտադրում էին, որ Սերժ Սարգսյանը վաղուց հետ կանչեր այդ արձանագրությունները, որովհետև դա խանգարում է Հայաստանին և երկխոսության իմիտացիա է ստեղծում:
«Այս արձանագրություններից Թուրքիան շահում է ամեն ինչ, իսկ Հայաստանը միայն կորուստ է ունենում: Այս իշխանություններն Արևմուտքում իրենց իմիջի բարձրացման համար Հայաստանի պետական շահերն են ոտնահարում»,- ասաց քաղաքագետը:
Բոզոյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի քայլերը ռացիոնալ դաշտում հնարավոր չէ գնահատել. «Այդ մարդու քայլերը Հայաստանի պետական շահերի հետ ոչ մի կապ չունեն: Նրա քայլերը պայմանավորված են բացառապես սեփական իմիջային խնդիրներով»:

Քրիստինա Աղալարյան
Նյութի աղբյուրը ` Newsbook.am