Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել։
Տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող այդ տեքստում նա անդրադարձել է հայ–թուրքական արձանագրություններին ու հիշել «ողջամիտ ժամկետների» մասին՝ չարդարացնելով այն սպասումները, որոնք կային։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի օրերս տարածած հայտարարության մեջ ակնարկ կար այն մասին, որ արձանագրությունների հետ կապված քայլ է արվելու։ Իսկ դա նշանակում է, որ այդ տխրահռչակ փաստաթղթերը կա՛մ հետ պետք է կանչվեին խորհրդարանից, կա՛մ պաշտոնական Երևանի ստորագրությունը պետք է հետ վերցվեր։ Սակայն Սարգսյանը չարեց ո՛չ մեկը, ո՛չ էլ՝ մյուսը։
Նա ընդամենը խոսեց «ողջամիտ ժամկետներից»։
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում»,– մասնավորապես նշված է Սարգսյանի ուղերձում։
Հետաքրքիր է, թե ի՞նչ «ողջամիտ ժամկետների» մասին է հիշեցնում Ս. Սարգսյանը։ Այդ ժամկետներն անցել են շատ վաղուց։ Ավելին՝ ոչ մի ողջամիտ ժամկետ էլ չէր կարող լինել, քանզի Թուրքիան «Ֆուտբոլային» դիվանագիտության բոլոր փուլերում խոսել է նախապայմաններով, ընդ որում՝ հրապարակավ։
Էրդողանը երբեք չի թաքցրել, որ սահմանի բացումը կապված է Հայոց ցեղասպանության փաստացի մոռացության և Ղարաբաղի հարցում հայկական կողմի զիջումներ հետ։
Պաշտոնական Երևանը չէր նկատում կամ չէր ուզում նկատել այդ նախապայմանները, քանզի Սարգսյանը լրիվ այլ՝ սեփական աթոռի հարցերն էր լուծում՝ աճուրդի հանելով ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը։
Եթե Սարգսյանն անկեղծորեն հույս է փայփայել, որ միջազգային «ձյաձյաները» և «ծյոծյաները» կօգնեն բացել սահմանը և Ցեղասպանության փաստացի մոռացության գնով Թուրքիային կստիպեն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ապա դա պարզ մոլորության ու մանկամտության դրսևորում էր (հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ զերծ ենք մնում այլ՝ ավելի կոշտ գնահատականներ տալուց)։
Սարգսյանն այնքան էր համոզված, որ շուտով հասնելու է «դարի գործարքի» կյանքի կոչմանը, որ հայտարարեց, թե կմեկնի Թուրքիա, եթե ունենանք բաց սահմաններ, կամ լինենք բացման նախաշեմին։ Սահմանները բաց չեն, ու մենք դրա նաշախեմին չենք։
Սերժ Սարգսյանի համար, հետևաբար, հայ–թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված «ողջամիտ ժամկետներն» ավարտվել են Բուրսայում Գյուլի կնոջ պատրաստած համեղ քյաբաբներն ուտելուց անմիջապես հետո։
Եթե մինչև հիմա պաշտոնական Երևանը խոսում է «ողջամիտ ժամկետներից», ապա դա արդեն քաղաքական անմեղսունակության նշան է։ Ու չարժե այդ անմեղսունակությունը գովազդել 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը։ Ավելի լավ է լռել ու դեմագոգիայով զբաղվելու շանս չտալ Էրդողանին։
Շատ լավ է, որ այդ չարաբաստիկ արձանագրությունները գործողության մեջ չեն մտել, քանզի գինը լինելու էր Հայաստանն ու Ղարաբաղը։ Եվ ուրեմն, պետք է շուտափույթ հետ վերցնել հայկական կողմի ստորագրությունը, բայց դե, Սերժ Սարգսյանը մնացել է իր «նախաձեռնողականության» տակ։
«Ողջամիտ ժամկետների» գերին

Միայն նոր իշխանությունը կարող է վիճակը շտկել։
Կորյուն Մանուկյան