Լրահոս

24.04.2014 12:22


Օբաման բացառել է ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն Ուկրաինայում

Օբաման բացառել է ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն Ուկրաինայում

ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտություն Ուկրաինայում չի լինի, իսկ ստեղծված իրավիճակը դեռևս կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին Տոկիոյում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հետ բանակցությունների ավարտին:

«Մենք հասկացրել ենք, որ ռազմական միջամտությամբ ստեղծված իրավիճակի լուծում լինել չի կարող,-ընդգծել է Օբաման,-մենք մի շարք տնտեսական պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն դեռ չենք բացառում ստեղծված խնդրի լուծումը դիվանագիտական ճանապարհով»:

Օբաման հայտարարել է նաև նոր պատժամիջոցների կիրառման մասին:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը