–Իմ կարծիքով այդ հարցազրույցը շատ ավելի կարևոր իրադարձություն է, քան Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Եթե վարչապետին հրաժարական պարտադրելով՝ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարաձգելու ձևն էր գտնում, ապա Քոչարյանի հարցազրույցով վերջակետ դրվեց «գեբելսյան քարոզչությանը», որով տարածվում էր, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին են գործում։ Այս հարցազրույցից հետո Սերժ Սարգսյանը նոկաուտի մեջ է։ Կառավարման ամբողջ 6 տարիների մասին հարված էր՝ բոլոր ոլորտների հետ կապված։ Համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր թաքնվում էին Սերժ Սարգսյանի հետևում, արդեն թաքնվելու տեղ էլ չունեն, որովհետև նա «անկողնային հիվանդ» է, և քաղաքական դիակի վիճակում։
–Հովիկ Աբրահամյանը փորձում էր Սերժ Սարգսյանին դուր գալ՝ չայրելով կամուրջները Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բայց հիմա եկել է «կա՛մ, կա՛մ»–ի իրավիճակ, ու Հովիկ Աբրահամյանն առաջին բանը, ինչ պիտի անի, Տիգրան Սարգսյանի ժառանգությանը գնահատական տալն է։ Նա էլ է հասկանում, որ ստեղծված իրավիճակի հետ Սահմանադրությունը կապ չունի, այսինքն՝ այն ժառանգությունը, որը Հովիկ Աբրահամյանը ստացել է Տիգրան Սարգսյանից, ոչ մի կապ չունի Սահմանադրության թերության հետ։
–Կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը դեռ հույս է կապում Սերժ Սարգսյանի հետ, բայց, ինչպես ասում են, երբեք մի հենվիր Սերժ Սարգսյանի վրա։ Վերջինը պատրաստ է իշխանությունը մեկ օր պահելու համար զոհաբերել բոլորի՛ն։ Այն հակաքարոզչությանը, որ Սերժ Սարգսյանի լրատվամիջոցներն են իրականացնում Հովիկ Աբրահամյանի դեմ, տարօրինակ է, որ նա որևէ կերպ չի արձագանքում։ Սերժ Սարգսյանն իր քաղաքական ողջ ճանապարհին փորձում է փչացնել մարդկանց, ուզում է, որ բոլորը կամուրջներն այրեն։ Մի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանին ուղարկեց «Շանթ»–ով Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ խոսելու։ Բայց հիմա Հովիկ Աբրահամյանը պետք է այնքան բանականություն ունենա և քաղաքականության մեջ օգտագործի այն բանը, որն իրեն թվում է, թե պետք չէ, նկատի ունեմ՝ խելքը, և հասկանա, որ չի կարելի ծառայել մի մարդու, ով պատրաստ է զոհաբերել բոլորի՛ն, այդ թվում՝ ամենամոտ մարդուն։
–Հովիկ Աբրահամյանը կա՛մ պիտի դառնա մահապարտ՝ չդառնալով «քավության նոխազ», կա՛մ բացահայտի Տիգրան Սարգսյանին, հետևաբար, նաև Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ, ինչ արել է Տիգրան Սարգսյանը, արել է Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, համաձայնությամբ, ցանկությամբ կամ հանձնարարությամբ։ Այսինքն, այնպես չէ, որ Տիգրան Սարգսյանն առանձին ֆիգուրա էր։ Այդ իմաստով Հովիկ Աբրահամյանը ժամանակ չունի և արդեն պիտի քայլեր անի, և կտրուկ քայլեր։ Եթե նա կտրուկ քայլեր չանի, ըստ էության, արդեն սկսում է պատասխանատվություն վերցնել իր վրա, որովհետև իմանալ չհայտնելը նույնպես հանցագործություն է։ Այսինքն, մտնելով կառավարություն և իմանալով, թե ինչ է ժառանգել, այժմ դրա մասին չասելը նույնպես հոդված է։
Արամ Հարությունյան. «Քոչարյանի հարցազրույցով վերջակետ դրվեց «գեբելսյան քարոզչությանը»»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Շատերի կարծիքով այն բավական սուր էր ու նախադեպը չունեցող կոշտություն էր պարունակում գործող իշխանության հասցեին։
–Իմ կարծիքով այդ հարցազրույցը շատ ավելի կարևոր իրադարձություն է, քան Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Եթե վարչապետին հրաժարական պարտադրելով՝ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը երկարաձգելու ձևն էր գտնում, ապա Քոչարյանի հարցազրույցով վերջակետ դրվեց «գեբելսյան քարոզչությանը», որով տարածվում էր, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին են գործում։ Այս հարցազրույցից հետո Սերժ Սարգսյանը նոկաուտի մեջ է։ Կառավարման ամբողջ 6 տարիների մասին հարված էր՝ բոլոր ոլորտների հետ կապված։ Համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր թաքնվում էին Սերժ Սարգսյանի հետևում, արդեն թաքնվելու տեղ էլ չունեն, որովհետև նա «անկողնային հիվանդ» է, և քաղաքական դիակի վիճակում։
–Իսկ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով Բաղրամյան 26–ի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ինչպե՞ս եք գնահատում։
–Հովիկ Աբրահամյանը փորձում էր Սերժ Սարգսյանին դուր գալ՝ չայրելով կամուրջները Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բայց հիմա եկել է «կա՛մ, կա՛մ»–ի իրավիճակ, ու Հովիկ Աբրահամյանն առաջին բանը, ինչ պիտի անի, Տիգրան Սարգսյանի ժառանգությանը գնահատական տալն է։ Նա էլ է հասկանում, որ ստեղծված իրավիճակի հետ Սահմանադրությունը կապ չունի, այսինքն՝ այն ժառանգությունը, որը Հովիկ Աբրահամյանը ստացել է Տիգրան Սարգսյանից, ոչ մի կապ չունի Սահմանադրության թերության հետ։
–Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը համաձայնվել ստանձնել ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական մամուլի խոսնակի դերը. մե՛կ Լևոն Տեր–Պետրոսյանին է պատասխանում, մե՛կ Ռոբերտ Քոչարյանին։
–Կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանը դեռ հույս է կապում Սերժ Սարգսյանի հետ, բայց, ինչպես ասում են, երբեք մի հենվիր Սերժ Սարգսյանի վրա։ Վերջինը պատրաստ է իշխանությունը մեկ օր պահելու համար զոհաբերել բոլորի՛ն։ Այն հակաքարոզչությանը, որ Սերժ Սարգսյանի լրատվամիջոցներն են իրականացնում Հովիկ Աբրահամյանի դեմ, տարօրինակ է, որ նա որևէ կերպ չի արձագանքում։ Սերժ Սարգսյանն իր քաղաքական ողջ ճանապարհին փորձում է փչացնել մարդկանց, ուզում է, որ բոլորը կամուրջներն այրեն։ Մի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանին ուղարկեց «Շանթ»–ով Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ խոսելու։ Բայց հիմա Հովիկ Աբրահամյանը պետք է այնքան բանականություն ունենա և քաղաքականության մեջ օգտագործի այն բանը, որն իրեն թվում է, թե պետք չէ, նկատի ունեմ՝ խելքը, և հասկանա, որ չի կարելի ծառայել մի մարդու, ով պատրաստ է զոհաբերել բոլորի՛ն, այդ թվում՝ ամենամոտ մարդուն։
–Չեք կարծո՞ւմ, որ վերջում հենց Հովիկ Աբրահամյանին «քավության նոխազ» կդարձնեն։
–Հովիկ Աբրահամյանը կա՛մ պիտի դառնա մահապարտ՝ չդառնալով «քավության նոխազ», կա՛մ բացահայտի Տիգրան Սարգսյանին, հետևաբար, նաև Սերժ Սարգսյանին։ Չէ՞ որ, ինչ արել է Տիգրան Սարգսյանը, արել է Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, համաձայնությամբ, ցանկությամբ կամ հանձնարարությամբ։ Այսինքն, այնպես չէ, որ Տիգրան Սարգսյանն առանձին ֆիգուրա էր։ Այդ իմաստով Հովիկ Աբրահամյանը ժամանակ չունի և արդեն պիտի քայլեր անի, և կտրուկ քայլեր։ Եթե նա կտրուկ քայլեր չանի, ըստ էության, արդեն սկսում է պատասխանատվություն վերցնել իր վրա, որովհետև իմանալ չհայտնելը նույնպես հանցագործություն է։ Այսինքն, մտնելով կառավարություն և իմանալով, թե ինչ է ժառանգել, այժմ դրա մասին չասելը նույնպես հոդված է։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը