Աշխարհ

24.04.2014 10:33


Միջազգային հանրությունը կորոշի համացանցի նոր «կառավարչին»

Միջազգային հանրությունը կորոշի համացանցի նոր «կառավարչին»

Համաշխարհային սարդոստայնը գլոբալ փոփոխությունների շեմին է։ Բրազիլիայում կկայանա տարբեր երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որոնք պետք է որոշեն՝ ով է հետագայում կառավարելու համացանցը։ Շատերը կարծում են, որ ԱՄՆ–ին այն այլևս չի կարելի վստահել։ ԱՄՆ-ն առաջատար է, երբ խոսքը զանգվածային հետախուզման ու համացանցում տեղեկատվության հավաքագրման մասին է։ Իսկ ահա համացանցի ապագայի մասին երկխոսությունը սկսել է Բրազիլիան։ 600 պատվիրակ 85 երկրից ժամանել է Սան–Պաուլո, որպեսզի մասնակցի երկօրյա կոնֆերանսին, որտեղ կքննարկվեն կիբերտարածության ռազմավարական սկզբունքների ստեղծման ու օգտագործման հարցերը։

Փոխանցում է russian.rt.com–ը։

Այս խորագրի վերջին նյութերը