Կարծիք

23.04.2014 22:55


Գրիգոր Աթանեսյան

Գրիգոր Աթանեսյան

Փաստորեն, ՀՀ արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը: Վատ չի-վատ չի, ժողովուրդ: Չգիտեմ, թե դուք ոնց, բայց ես իմ վզին արդեն զգում եմ էդ պարտքի ծանրությունը, և վաղ թե ուշ մենք բոլորս ենք զգալու էդ բեռի համը մեր ուսերին: Պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ մեկի անգրագետ քաղաքականության պատճառով մեր ազգի վզին 4 մլրդ դոլարից ավել պարտք են կախել: Եվ դա հո ասելով չի, էդ պարտքը մենք ստիպված ենք լինելու վաղ թե ուշ փակել, էն էլ` մեր ազգային հարստությունները վաճառելու հաշվին («ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերը և «Որոտան» ՀԷԿ-ը վկաներ) կամ էլ, ասենք, արտաքին քաղաքականության մեջ էս կամ էն զիջումներին գնալու հաշվին: Եվ ուրեմն, մենք ստիպված կլինենք վճարել էդ պարտը, իսկ էդ պարտքը վերցնողը հիմա հանգիստ իր համար օֆշորներում գումարներ է լողացնում ու վայելում դիվանագիտական աշխատանքը: Բա դա արդա՞ր է, ժողովո՛ւրդ: Ախր էդ պարտքն էդքան ցավալի չէր լինի, եթե իմանայինք, որ այլ ելք չկար: Բայց երբ գիտես, որ էդ պարտքն առաջացել է անգրագետ տնտեսական քաղաքականության պատճառով, ոմանց անկշտության և անօրինական գործողությունների պատճառով, ապա էլ ավելի ես զայրանում:
Եվ ով էլ ինչ ասի, բայց ես վստահ եմ, որ էս պարտքի համար պետք է պատասխան տա ոչ թե ժողովուրդը, այլ՝ էն մարդը, ում անգրագետ և խայտառակ գործողոթյունները հանգեցրել են նմանատիպ հսկայական պարտքի առաջացմանը: Մի խոսքով, պետք է պատասխանատվությանը կանչել Տիգրան Սարգսյանին, ով, փաստացի, Սերժ Սարգսյանի հետ միասին աճուրդի են հանել Հայաստանի հարստությունը, շահը և ընդհանրապես` ժողովրդի ապագան:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը