Հիմա հակադարձե՞նք Աբրահամյանին, թե՞ կարեկցենք, որ այս օրն է ընկել
Ասք՝ ձրի պանրի և թակարդի մասին
(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)
Երեկ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնաթողությունից հետո տվեց իր հերթական հարցազրույցը՝ հիմնականում անդրադառնալով սահմանադրության փոփոխությունների աննպատահարմարությանը՝ դրանով իսկ դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի նեղ թիմի վերարտադրմանը։ Բացի այդ՝ նա հստակ հասկացրեց, որ որևէ ընդհանրություն չունի Ս. Սարգսյանի հետ և նրա հետ ճանապարհ չունի գնալու: Նաև դրական խոսքեր ասեց նորանշանակ վարչապետի հասցեին, հատուկ ընդգծելով, որ ժամանակին միասին աշխատել են, և նրան հաջողություն մաղթեց: Մարդկային ու քաղաքավարական նորմերից ելնելով՝ դրանից հետո պետք է Աբրահամյանը շնորհակալություն հայտներ իր նախկին ղեկավարին՝ դրական խոսքերի համար: Իսկ եթե վախենում է Ազատիչից, ապա գոնե պետք է լռեր: Ու միայն հլու կամակատարը կարող էր իր նախկին ղեկավարի դրական խոսքին հակադարձել քննադատական տոնով, ընդ որում՝ իրեն չվերաբերող թեմայի մասով: Ու նկատեցի, որ համացանցում ոմանք անարդարություն էին արձանագրել այս հարցում, թե ինչո՞ւ Քոչարյանի հարցազրույցներին հակադարձող Արմեն Աշոտյանին ու Կարեն Ավագյանին անմիջապես քննադատում էին 2-րդ նախագահի կողմնակիցները, իսկ ահա՝ Աբրահամյանին ոչինչ չեն ասում: Եվ դրանով ակնարկում էին, թե իբր պատճառը Ծառուկյանի հետ նրա խնամիական կապերն են: Ո՛չ, պատճառը դա չէ, քանի որ հակադարձողներն էլ են գործին տեղյակ անձնավորություններ ու գիտեն, որ Աշոտյանն ու Ավագյանն ընդամենը ստանում էին հանձնարարական հակադարձելու, իսկ ասելիքի բովանդակությունն իրենք էին ընտրում, դրա համար էլ նրանց քննադատում էին բովանդակային ու նաև բարոյական հարթությունում: Իսկ ահա Աբրահամյանն ընդամենը կուրսի մեջ է եղել, որ իր անունից Բաղրամյան 26-ից տեքստ է հրապարակվելու, և վարչապետն այդ տեքստին ծանոթացել է մամուլից: Հիմա հակադարձե՞նք Աբրահամյանին, թե՞ կարեկցենք, որ այս օրն է ընկել: Ախր, ով ով, բայց Հովիկ Արգամիչը բոլորից լավ պետք է իմանար, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Չէ՞ որ տարիներ շարունակ նա պատրաստ էր ամեն ինչ անել, ինչ ուզեին տար, միայն թե վարչապետ դառնար, ու մեկ էլ այդքան անարդյունավետ բազարներից հետո, այնուամենայնիվ, իրեն նշանակում են: Պիտի չէ՞ հասկանար, որ թակարդն են գցում: Ու, եթե նախորդ վարչապետը կանցնի դիվանագիտական աշխատանքի և առոք-փառոք կֆռֆռա արտասահմանաներում՝ վայելելով այս տարիներին կուտակածը, ապա Հովիկ Աբրահամյանը մոտալուտ պաշտոնանկությունից հետո իր հավատարմագրերը Մխչյանի գյուղապետին կհանձնի (դա լավագույն դեպքում): Կարծում եմ՝ մի քանի օրում երկու նախկին նախագահներին կպնող այդ տրամաչափի «դիվանագետին» դրանից ավելի պատասխանատու գործ հազիվ թե վստահվի:
Հիմա հակադարձե՞նք Աբրահամյանին, թե՞ կարեկցենք, որ այս օրն է ընկել
Ասք՝ ձրի պանրի և թակարդի մասին
(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)
Երեկ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնաթողությունից հետո տվեց իր հերթական հարցազրույցը՝ հիմնականում անդրադառնալով սահմանադրության փոփոխությունների աննպատահարմարությանը՝ դրանով իսկ դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի նեղ թիմի վերարտադրմանը։ Բացի այդ՝ նա հստակ հասկացրեց, որ որևէ ընդհանրություն չունի Ս. Սարգսյանի հետ և նրա հետ ճանապարհ չունի գնալու:
Նաև դրական խոսքեր ասեց նորանշանակ վարչապետի հասցեին, հատուկ ընդգծելով, որ ժամանակին միասին աշխատել են, և նրան հաջողություն մաղթեց:
Մարդկային ու քաղաքավարական նորմերից ելնելով՝ դրանից հետո պետք է Աբրահամյանը շնորհակալություն հայտներ իր նախկին ղեկավարին՝ դրական խոսքերի համար: Իսկ եթե վախենում է Ազատիչից, ապա գոնե պետք է լռեր: Ու միայն հլու կամակատարը կարող էր իր նախկին ղեկավարի դրական խոսքին հակադարձել քննադատական տոնով, ընդ որում՝ իրեն չվերաբերող թեմայի մասով:
Ու նկատեցի, որ համացանցում ոմանք անարդարություն էին արձանագրել այս հարցում, թե ինչո՞ւ Քոչարյանի հարցազրույցներին հակադարձող Արմեն Աշոտյանին ու Կարեն Ավագյանին անմիջապես քննադատում էին 2-րդ նախագահի կողմնակիցները, իսկ ահա՝ Աբրահամյանին ոչինչ չեն ասում: Եվ դրանով ակնարկում էին, թե իբր պատճառը Ծառուկյանի հետ նրա խնամիական կապերն են: Ո՛չ, պատճառը դա չէ, քանի որ հակադարձողներն էլ են գործին տեղյակ անձնավորություններ ու գիտեն, որ Աշոտյանն ու Ավագյանն ընդամենը ստանում էին հանձնարարական հակադարձելու, իսկ ասելիքի բովանդակությունն իրենք էին ընտրում, դրա համար էլ նրանց քննադատում էին բովանդակային ու նաև բարոյական հարթությունում: Իսկ ահա Աբրահամյանն ընդամենը կուրսի մեջ է եղել, որ իր անունից Բաղրամյան 26-ից տեքստ է հրապարակվելու, և վարչապետն այդ տեքստին ծանոթացել է մամուլից:
Հիմա հակադարձե՞նք Աբրահամյանին, թե՞ կարեկցենք, որ այս օրն է ընկել: Ախր, ով ով, բայց Հովիկ Արգամիչը բոլորից լավ պետք է իմանար, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Չէ՞ որ տարիներ շարունակ նա պատրաստ էր ամեն ինչ անել, ինչ ուզեին տար, միայն թե վարչապետ դառնար, ու մեկ էլ այդքան անարդյունավետ բազարներից հետո, այնուամենայնիվ, իրեն նշանակում են: Պիտի չէ՞ հասկանար, որ թակարդն են գցում:
Ու, եթե նախորդ վարչապետը կանցնի դիվանագիտական աշխատանքի և առոք-փառոք կֆռֆռա արտասահմանաներում՝ վայելելով այս տարիներին կուտակածը, ապա Հովիկ Աբրահամյանը մոտալուտ պաշտոնանկությունից հետո իր հավատարմագրերը Մխչյանի գյուղապետին կհանձնի (դա լավագույն դեպքում): Կարծում եմ՝ մի քանի օրում երկու նախկին նախագահներին կպնող այդ տրամաչափի «դիվանագետին» դրանից ավելի պատասխանատու գործ հազիվ թե վստահվի:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&ref=ts&fref=ts