Տաթևիկ Պողպատյան. Մեր առաջ հառնել է նոր «պալատական հեղափոխական»
Այսօր Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ շարունակում է հնազանդորեն ծառայել Սերժ Սարգսյանին՝ այնպես, ինչպես իր նախորդը՝ Տիգրան Սարգսյանը, սակայն՝ «առավելագույն ճկուն պայմաններով»:
Նա շարունակում է ազատիչյան «և, և», «կայֆ ստանալ, բայց կույս մնալ», «և՛ պատերազմ, և՛ խաղաղություն», «և՛ դեմ, և՛ կողմ» «գաղափարախոսությունը»:
Հովիկ Աբրահամյանն այսօր ունի մեկ խնդիր՝ ամեն կերպ թուլացնել հասարակական-քաղաքական լարումն ընդդեմ ռեժիմի և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի, ինչի համար նա զբաղված է բացառապես «գել–թոզով»:
Հովիկ Աբրահամյանը, իհարկե, գերազանցում է իր փութաջանությամբ անգամ իր նախորդին, քանի որ եթե Տիգրան Սարգսյանը հրաժարականից հետո միայն հայտնվեց հրապարակում, ապա Հովիկ Աբրահամյանը վարչապետության հենց առաջին օրերին արդեն հայտնվել է «մեծն հեղափոխականի» դերում և ինքնամոռաց գոռում է՝ «Դե՛մ եմ»:
Ահա այսպիսով՝ մեր առաջ հառնել է նոր «պալատական հեղափոխական»՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի:

Տաթևիկ Պողպատյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?ref=ts&fref=ts