Լրահոս

23.04.2014 17:04


Մերի Մովսիսյան. «Պետական պարտքը հասել է բավականին լուրջ թվերի»

Մերի Մովսիսյան. «Պետական պարտքը հասել է բավականին լուրջ թվերի»

Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը չեղյալ հայտարարելը չի նշանակելու, որ մեր՝ ՀՀ քաղաքացիների հաշվին իրենց սեփական պահանջմունքները բավարարելու համար պետք է այլ միջոցների դիմեն, օրինակ՝ նոր վարկ վերցնեն։ Մեր պետական պարտքը հասել է բավականին լուրջ թվերի՝ հաշվի առնելով, որ երկրում տեղական արտադրություն գրեթե չկա։ Հայաստանը նաև ներմուծող երկիր է, հետևապես, 4 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտք փակելը շատ դժվար է լինելու։ Սա է նաև պատճառը, որ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ։ Մենք պետք է բողոքենք ոչ միայն կուտակայինի պարտադիր բաղադրիչը չեղյալ հայտարարելու ու գանձումներ չանելու համար, այլև նոր վարկեր բերելու դեմ, որոնք, ըստ նպատակի, այս իշխանությունը դժվար թե ունակ լինի օգտագործել։ Յուրաքանչյուր ֆինանսական աճպարարություն, նոր վարկեր վերցնելու ամեն փորձ պետք է բոյկոտվի։ Տնտեսությունն ուշքի բերելու հազար ու մի միջոց կա։ Օրինակ՝ սկզբի համար պետք է թափ տալ Տիգրան Սարգսյանի գրպանները։ Պետական մակարդակով թալանը նրա գլխավորությամբ է իրականացվել, հետևապես, նա էլ կիմանա՝ որտեղ կլինեն միլիարդների հասնող միջոցները։ Ինչպես ասվում է՝ սա է իրականությունը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը