Կարծիք

23.04.2014 16:48


Հովիկ Աբրահամյանն ուներ լեգիտիմ իրավունք՝ լռելու և չարձագանքելու Քոչարյանին

Հովիկ Աբրահամյանն ուներ լեգիտիմ իրավունք՝ լռելու և չարձագանքելու Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո պարզ էր, որ ինչ-որ արձագանք պետք է լիներ իշխանության կողմից, որովհետև Քոչարյանը շատ կոշտ, բայց միևնույն ժամանակ տեղին քննադատեց Սերժ Սարգսյանի հավերժ իշխելու մոլուցքը: Զարմանալին այն էր, որ այդ արձագանքը եկավ Հովիկ Աբրահամյանից: Այստեղ զարմանալին այն էր, որ Աբրահամյանը ստեղծված իրավիճակում լրիվ լեգիտիմ իրավունք ուներ լռելու: Եւ ահա թե ինչու. այն պահից ի վեր, երբ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ աշխատող ԶԼՄ-ն զօր ու գիշեր զբաղված է Աբրահամյանին, մեղմ ասած, «փչացնելով»:

Այս իրավիճակում Աբրահամյանն իրավունք ուներ ասելու, որ չի պատրաստվում պատասխանել Քոչարյանին, քանի որ, նախ՝ Քոչարյանը դրական է արտահայտվել իր մասին, երկրորդ` կարող էր ասել, որ նա նորանշանակ վարաչպետ է, և չի ուզում գոնե այս փուլում մտնել այդ պայքարի մեջ, և ուզում է կոնտրոնանալ նոր ծրագրի վրա:

Երրորդ` կարող էր հարց բարձրացնել՝ ինչու նա պետք է մի հայտարարություն անի, որը ձեռնտու է Սերժ Սարգսյանին, այն պարագայում, երբ նույն Սերժ Սարգսյանի ԶԼՄ-ն իրեն «փչացնում» է: Սրանով Աբրահամյանն ավելի լուրջ դեմք կընկալվեր թե՛ Քոչարյանի, թե՛ ընդդիմության կողմից, թե՛, նույնիսկ, Սերժ Սարգսյանի կողմից:

Բայց Հովիկ Աբրահամյանը դեռևս ընտրել է այլ ճանապարհ: Եթե նա այսպես շարունակի, ապա Տիգրան Սարգսյանի ճակատագրին ուղղակի կնախանձի:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը