Քաղաքական

23.04.2014 15:49


Լևոն Զուրաբյան. «Խորտակվող նավի կայմն են ներկում»

Լևոն Զուրաբյան. «Խորտակվող նավի կայմն են ներկում»

ԱԺ–ում մեկնարկել են «Ավտոկայանատեղիների գործունեության կազմակերպում» թեմայով լսումները։ Իր ելույթում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ երբ ոչիշխանական 4 ուժերն առաջարկում էին այս խնդիրն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, ոչ պաշտոնապես այն կոչում էին «Քերթման սխեմաների հանձնաժողով»։

–Իշխանությունը զբաղված է հարկահավաքի սխեմաների մոգոնմամբ։ Ջանի Ռոդարիի հեքիաթում էլ իշխանությունները հարկ էին սահմանում անձրևի տեսակների, քամու, շնչելու վրա։ Մեր իշխանությունները նման վիճակում են,–ասել է Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, որ «կարմիր կետագծերի» համակարգը ներդնելու նպատակը բացակայում է, և ակնհայտ կոռուպցիոն բնույթ է կրում.

–Դուք ոչ թե պետք է դրա համար արդարացում բերեիք, այլ ուղղակի ամաչեի՛ք։ Այսօր, երբ մարդիկ գոյատևման հարց են լուծում, դուք լրացուցիչ հարկ եք սահմանում։ Սա նման է խորտակվող նավի կայմը ներկելուն։ Աբսո՛ւրդ։

Լ. Զուրաբյանն ընդգծել է, որ կտրականապես դեմ են այս «քերթման սխեմաներին», և ամեն ինչ անելու են, որ ժողովրդին ազատեն դրանից։

–Որպես լուծում՝ տեսնում ենք այդ կարմիր կետագծերը անմիջապես վերացնելը,–եզրափակել է Կոնգրեսի խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը