Լրահոս

22.08.2009 14:13


Արամ Սարգսյան. «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում կարծեք թե Ռուսաստանը նախաձեռնությունը տվել է ԱՄՆ–ին»

Արամ Սարգսյան. «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում կարծեք թե Ռուսաստանը նախաձեռնությունը տվել է ԱՄՆ–ին»

-Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հարցում կարծեք թե Ռուսաստանը նախաձեռնությունը տվել է ԱՄՆ-ին։ Սա խոսում է այն մասին, որ մենք վերադառնում ենք մի նոր փուլի, որը կոչվում էր Քիվեսթյան պայմանավորվածություններ,-«Ազդակ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Նրա գնահատականով՝ այժմ նույն իրավիճակն է ստեղծվել, երբ ամերիկացիները որոշակի քայլեր են անում, որպեսզի Ադրբեջանը և Հայաստանն անպայման համաձայնության գան մինչ հոկտեմբերի 14-ը, որպեսզի Սերժ Սարգսյանը գնա Թուրքիա։

-Միանշանակ սա նախապայման է,-ասել է Ա. Սարգսյանն ու, որպես իր ասածի ապացույց, վկայակոչել Հիլարի Քլինթոնի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը.

-Ինձ թվում է, որ նրանք շատ մտահոգված են, որ Մադրիդյան սկզբունքները համաձայնության չեն բերվի ոչ միայն առաջիկա ամիսներին, այլ նաև տարիներին։

Անդրադառնալով Ռուսաստանի պասիվությանը՝ ՀԴԿ նախագահն ասել է, որ դա այն բանի համար է, որպեսզի Ռուսաստանը մեկ անգամ ևս համոզվի, և եթե անհրաժեշտություն լինի, նաև միջամտի Միացյալ Նահանգների գործողություններին։

-Դրանում ես ուղղակի կասկած չունեմ,-ընդգծել է Արամ Սարգսյանն, ու հավելել, թե ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտ է, որ մենք ճշգրիտ քայլերի մարտավարություն որդեգրենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը