Ինքնազոհողության կարելի է գնալ միայն արժեքների համար։ Դա մեծարվում է։
Լրիվ հակառակն է, երբ մարդը, հանուն պաշտոնի, միացնում է իր իսկ հետհաշվարկը։ Ու չի էլ հասկանում, որ այդքան բաղձալի պաշտոնին հասնելու համար այրում է բոլոր կամուրջները։ Չնայած, այդ տեսակը ընդունակ է այրել միայն ծառայողական աստիճանը...
Կա՛մ դու ինչ–որ արժեքի կրող ես, կա՛մ քեզ ինչ–որ բան դարձնում են։ Մի՛ դարձեք պաշտոնի մահապարտ։ Ու մի՛ կարծեք, թե ձեր խաղն եք տանում. ձեզ պարզապես օգտագործում են։
Որպեսզի շատ վերամբարձ չհնչի, ստորև տեսեք կարիերիստի հաջողության պարզունակ բանաձևը։ Այս բանաձևից այն կողմ դուք ի զորու չեք անցնել։
Եվ ուրեմն.
հաջողություն 5 տարեկանում–արթնանալ չոր անկողնում,
հաջողություն 20 տարեկանում–բոլորի հետ լեզու գտնել,
հաջողություն 25 տարեկանում-շողոքորթել բոլորին,
հաջողություն 30 տարեկանում-քծնել բոլորին,
հաջողություն 40 տարեկանում-օգտագործվել բոլորի կողմից,
հաջողություն 50 տարեկանում–դառնալ բազմակի օգտագործման ապրանք,
հաջողություն 60 տարականում-դառնալ համընդհանուր զզվանքի, արհամարհանքի և այլնի առարկա,
հաջողություն 65 տարեկանում-արթնանալ չոր անկողնում։
Պաշտոնի մահապարտները

Վախթանգ Մարգարյան