ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ «ԾԵՐՈՒՆԻՆԵՐՆ» ՈՒ «ԱՆՎՍՏԱՀԵԼԻՆԵՐԸ»
Կառավարության կազմում այս մի քանի նշանակումներից դժվար չէ հասկանալ, թե ինչ ծրագիր է կյանքի կոչում Սերժ Սարգսյանը:
Գաղտնիք չէ, որ գործող նախագահը չի վստահում Հովիկ Աբրահամյանին: Երբ չհաջողվեց Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ պարտավորությունների տակ մտցնել Գագիկ Ծառուկյանին, Ս.Սարգսյանն անցավ պլան Բ-ին՝ վնասազերծել ու մինչև վերջ «փչացնել» Աբրահամյանին: Շատերի համար տարօրինակ էր, երբ ընդամենը օրեր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունում լինելու են էական փոփոխություններ, հետագայում նշվեց նաև, որ Հովիկ Աբրահամյանը կադրային նշանակումների հարցում ունենալու է մեծ ազատություն, բայց հիմա տեսնում ենք, որ տեղի են ունենում հիմնականում վերանշանակումներ: Իսկ խորհրդարանից կառավարություն առայժմ գնացել են միայն Ս.Սարգսյանի համար «անվստահելիները», որոնց հարցում նա կասկածներ ուներ, որ բախտորոշ պահին կարող են խաղալ ոչ թե գործող նախագահի, այլ իրենց սեփական կամ ուրիշի խաղը: Փաստորեն, Սարգսյանը խորհրդարանում «անվստահելիների» մանդատները փոխանցում է իր հավատարիմներին և կփորձի դրանով կոմպենսացնել ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից, ինչի արդյունքում խորհրդարանում գործող նախագահը կարող էր վճռական պահին ձայների պակաս ունենալ: Իսկ հիմա, Սարգսյանը պարտադրելու է, որպեսզի Հովիկ Աբրահամյանը գնա Տիգրան Սարգսյանի «նվիրական ոտնահետքերով»: Այլապես, ցանկացած ինքնուրույն քայլի դեպքում կառավարության ծրագրին անվստահություն հայտնելու գործին կլծվի նաև Ս.Սարգսյանի խորհրդարանական թիմը: Արդյունքում, կնշանակվի նոր վարչապետ «անվստահելիները» դուրս կմնան նաև կառավարությունից, իսկ «ծերունիներն» առանձնապես դժգոհելու տեղ չեն ունենա, քանի որ իրենց «կյանքը» ինչ-որ ժամանակով երկարեց: Իսկ արդեն նոր ձևավորվելիք կառավարությունը կունենա, ըստ էության, նախագահականին առընթեր տնտեսական վարչության կարգավիճակ: Ներկա իրավիճակում Սարգսյանը, մնալով մենակ, ստիպված է գնալ իր շարքերի առավել բյուրեղացման, որի արդյունքում առաջիկայում կունենա լուռումունջ իշխանություն: Ընդ որում, որպեսզի առաջնորդվի իշխանության թևերի տարանջատման ու հակակշռման «սկզբունքից», «լուռերին» մի կառույցում կհավաքի, իսկ «մունջերին»՝ մյուսում: Դժվար չէ հասկանալ, որ այս պլան Բ-ի կյանքի կոչվելու դեպքում էլ երկրի վիճակը ոչնչով չի բարելավվելու, եթե չասենք՝ ավելի է վատանալու: Մնում է՝ մենք հասկանանք, որ չի կարելի թողնել, որպեսզի Սերժ Սարգսյանը հերթով փորձարկի հայոց այբուբենի բոլոր տառերով իր ձախողման դատապարտված տարբերակները, ինչ է թե՝ դրանով կարողանալու է մի որոշ ժամանակով էլ երկարաձգել իր պաշտոնավարումը: Այնպես որ, այս ամենը քաջ գիտակցող քաղաքական ու քաղաքացիական ուժերը, մտավորականությունը, առհասարակ մեր երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր ոք ջանք ու եռանդ չպետք է խնայեն համառ ու հետևողական պայքարի միջոցով այս վիճակից օր առաջ երկիրը դուրս բերելու համար:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ «ԾԵՐՈՒՆԻՆԵՐՆ» ՈՒ «ԱՆՎՍՏԱՀԵԼԻՆԵՐԸ»
Կառավարության կազմում այս մի քանի նշանակումներից դժվար չէ հասկանալ, թե ինչ ծրագիր է կյանքի կոչում Սերժ Սարգսյանը:
Գաղտնիք չէ, որ գործող նախագահը չի վստահում Հովիկ Աբրահամյանին: Երբ չհաջողվեց Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ պարտավորությունների տակ մտցնել Գագիկ Ծառուկյանին, Ս.Սարգսյանն անցավ պլան Բ-ին՝ վնասազերծել ու մինչև վերջ «փչացնել» Աբրահամյանին:
Շատերի համար տարօրինակ էր, երբ ընդամենը օրեր առաջ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունում լինելու են էական փոփոխություններ, հետագայում նշվեց նաև, որ Հովիկ Աբրահամյանը կադրային նշանակումների հարցում ունենալու է մեծ ազատություն, բայց հիմա տեսնում ենք, որ տեղի են ունենում հիմնականում վերանշանակումներ: Իսկ խորհրդարանից կառավարություն առայժմ գնացել են միայն Ս.Սարգսյանի համար «անվստահելիները», որոնց հարցում նա կասկածներ ուներ, որ բախտորոշ պահին կարող են խաղալ ոչ թե գործող նախագահի, այլ իրենց սեփական կամ ուրիշի խաղը:
Փաստորեն, Սարգսյանը խորհրդարանում «անվստահելիների» մանդատները փոխանցում է իր հավատարիմներին և կփորձի դրանով կոմպենսացնել ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից, ինչի արդյունքում խորհրդարանում գործող նախագահը կարող էր վճռական պահին ձայների պակաս ունենալ:
Իսկ հիմա, Սարգսյանը պարտադրելու է, որպեսզի Հովիկ Աբրահամյանը գնա Տիգրան Սարգսյանի «նվիրական ոտնահետքերով»: Այլապես, ցանկացած ինքնուրույն քայլի դեպքում կառավարության ծրագրին անվստահություն հայտնելու գործին կլծվի նաև Ս.Սարգսյանի խորհրդարանական թիմը: Արդյունքում, կնշանակվի նոր վարչապետ «անվստահելիները» դուրս կմնան նաև կառավարությունից, իսկ «ծերունիներն» առանձնապես դժգոհելու տեղ չեն ունենա, քանի որ իրենց «կյանքը» ինչ-որ ժամանակով երկարեց: Իսկ արդեն նոր ձևավորվելիք կառավարությունը կունենա, ըստ էության, նախագահականին առընթեր տնտեսական վարչության կարգավիճակ:
Ներկա իրավիճակում Սարգսյանը, մնալով մենակ, ստիպված է գնալ իր շարքերի առավել բյուրեղացման, որի արդյունքում առաջիկայում կունենա լուռումունջ իշխանություն: Ընդ որում, որպեսզի առաջնորդվի իշխանության թևերի տարանջատման ու հակակշռման «սկզբունքից», «լուռերին» մի կառույցում կհավաքի, իսկ «մունջերին»՝ մյուսում:
Դժվար չէ հասկանալ, որ այս պլան Բ-ի կյանքի կոչվելու դեպքում էլ երկրի վիճակը ոչնչով չի բարելավվելու, եթե չասենք՝ ավելի է վատանալու:
Մնում է՝ մենք հասկանանք, որ չի կարելի թողնել, որպեսզի Սերժ Սարգսյանը հերթով փորձարկի հայոց այբուբենի բոլոր տառերով իր ձախողման դատապարտված տարբերակները, ինչ է թե՝ դրանով կարողանալու է մի որոշ ժամանակով էլ երկարաձգել իր պաշտոնավարումը:
Այնպես որ, այս ամենը քաջ գիտակցող քաղաքական ու քաղաքացիական ուժերը, մտավորականությունը, առհասարակ մեր երկրի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր ոք ջանք ու եռանդ չպետք է խնայեն համառ ու հետևողական պայքարի միջոցով այս վիճակից օր առաջ երկիրը դուրս բերելու համար:
Էդվարդ Անտինյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts