Լրահոս

22.08.2009 13:17


Արամ Սաֆարյան. «Ոչ մի բան չենք տվել և ոչ մի բան չենք տալու»

Արամ Սաֆարյան. «Ոչ մի բան չենք տվել և ոչ մի բան չենք տալու»

Օգոստոսի 18-ին Իջևանում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան, տվել-վերջացրել են արդեն»։ Պատասխանելով «7օր»-ի «Ի՞նչը կարող էր հիմք հանդիսանալ նման հայտարարության համար» հարցին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է.

-Ոչ մի բան չենք տվել և ոչ մի բան չենք տալու։ Չգիտեմ, թե ինչը կարող էր հիմք հանդիսանալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության համար։

Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի կողմից բարձրաձայնվող գաղտնի փաստաթղթերի գոյությանը, ապա Արամ Սաֆարյանն ասել է, որ այդպիսիք չկան.

-Աշխատանքային բանակցությունները ոչ մի երկրում բացահայտ և հրապարակային չեն լինում։ Դրանք բանակցություններ են, որտեղ մշտապես կարող են դիրքորոշումներ և տեսակետներ փոխվել։ Դա աշխատանքային նորմալ գործընթաց է։ Մենք վստահում ենք առայժմ բանակցություններ վարողներին և սպասում ենք արդյունքներին։ Ոչ մի գաղտնի փաստաթուղթ չկա։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը