ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկայում կհանդիպեն
Ադրբեջաբնում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, թե Միացյալ Նահանգները հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն կլինի:
«Նախագահների հանդիպումը կարող է լինել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևաչափով։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ մենք ակտիվ ենք շարունակվող բանակցային գործընթացում»,–«Trend» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մորնինգսթարը։
Ըստ դեսպանի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերաբար հանդիպումները շատ կարևոր են հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր քննարկելու տեսանկյունից։