Կառավարությունը հավանության տվեց պարտադիր կուտակայինը չվճարելու դեպքում տույժ-տուգանքների կասեցման նախագծին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր գործադիրին Է ներկայացրել ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ըստ նշված հոդվածների՝ գործադիրն առաջարկում է կասեցնել պարտադիր կուտակայինի վճարները չկատարելու դեպքում տույժ-տուգանքների կիրառումը: Նախագիծը կդրվի Ազգային ժողովի քննարկմանը, որն էլ վերջնական կորոշի կասեցնել նշված հոդվածների կիրառումը, թե ոչ:
Կառավարությունը հավանության տվեց պարտադիր կուտակայինը չվճարելու դեպքում տույժ-տուգանքների կասեցման նախագծին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր գործադիրին Է ներկայացրել ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից:
Ըստ նշված հոդվածների՝ գործադիրն առաջարկում է կասեցնել պարտադիր կուտակայինի վճարները չկատարելու դեպքում տույժ-տուգանքների կիրառումը: Նախագիծը կդրվի Ազգային ժողովի քննարկմանը, որն էլ վերջնական կորոշի կասեցնել նշված հոդվածների կիրառումը, թե ոչ: