Կառավարությունը մերժել է Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ԲՀԿ պատգամավորի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում էր բացառել հատուկ ձևով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը: Որպես մերժման հիմնավորում՝ նշվել է, թե նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափ ծալված, կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց:
Կառավարությունը մերժել է Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ԲՀԿ պատգամավորի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը մերժել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում էր բացառել հատուկ ձևով քվեաթերթիկը ծալելու միջոցով քվեաթերթիկի նշումը և տարբերակումը:
Որպես մերժման հիմնավորում՝ նշվել է, թե նախագծով նախատեսված չեն այն չափանիշները, որոնց առկայության դեպքում քվեաթերթիկը կհամարվի անհամաչափ ծալված, կամ ծալվածքը կհանդիսանա քվեաթերթիկը տարբերակելու միջոց: