Լրահոս

22.08.2009 13:07


Պարույր Հայրիկյան. «....նրանց ասածին բանի տեղ դնող չկա»

Պարույր Հայրիկյան. «....նրանց ասածին բանի տեղ դնող չկա»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 18-ին Իջևանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը  հայտարարել էր, թե իշխանությունները «Ցեղասպանությունը տվին, Ղարաբաղն էլ կտան... Տվել-վերջացրել են արդեն»։ «7օր»-ը փորձել է պարզել, թե արդյոք հիմք ունե՞ր Լևոն-Տեր Պետրոսյանի այս հայտարարությունը։ Մեզ հետ զրույցում ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը նախ նշել է, թե բազմիցս ասել է, որ չի մեկնաբանի ՀՀ առաջին նախագահի խոսքը, հետո հավելել, թե դա «ջահելական հայտարարություն է»։ Նա «ջահելական արտահայտություն» է անվանել նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն պնդումը, թե «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի նման գաղտնի պրոտոկոլներ  են համաձայնեցվել, որոնք առ այսօր գաղտնի են պահվում և՛ թուրք, և՛ հայ հասարակություններից, և Ղարաբաղի հարցում ևս գոյություն կունենան գաղտնի համաձայնեցված փաստաթղթեր»։

-Ջահելներ են էլի, թող խոսեն։ Նրանց ասածին բանի տեղ դնող չկա։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գաղտնի պայմանավորվածություններով պետական հարցեր չեն լուծվում։ Ո՞նց կարող է առանց պառլամանետում քննարկման դրվելու որևէ փաստաթուղթ ստորագրվի. չի՛ կարող,-հավելել է Պարույր Հայրիկյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը