Ռուբեն Հակոբյան. «Մեր պայմանավորվածությունը խախտվել է»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պնդել է, որ իրենց պայմանավորվածությունները խախտվել են։
–Խորհրդակցության ժամանակ մենք պայմանավորվել էինք, որ նախապես գրավոր հարցեր կուղղենք և դրանց պատասխաններն այսօր կստանանք։ Բայց մենք այսօր չստացանք մեր հարցերի պատասխանը,–ասել է նա։
Նա ավելացրել է, որ արագաչափերով արձանագրված տուգանքների չափերը չեն համապատասխանում մարդկանց գնողունակությանը։
–Սա գերշահույթ ապահովող բիզնես է և կոռուպցիոն դաշտում է գործում։ Մեր բյուջեն դատարկ է, իսկ հիմա եկել ենք, ու ասում եք, թե ազգովի պետք է շնորհակալություն հայտնենք, որ այդ բիզնեսը պետք է ներդրվի,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am