Ուզբեկստանն ԱՄՆ–ի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել
Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»-ն, Ուզբեկստանն ու ԱՄՆ-ն ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Գործակալության տեղեկություններով՝ պայմանագիրը կրթափոխանակության և դասընթացների անցկացում է նախատեսում այդ ոլորտում։
Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից՝ ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Դևիդ Պետրեուսի՝ Ուզբեկստան կատարած այցի ժամանակ։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ամերիկացի գեներալի և հանրապետության նախագահ Իսլամ Կարիմովի հանդիպման ժամանակ քննարկվել են ամերիկա-ուզբեկական հարաբերությունների հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Կոմերսանտի» տվյալներով՝ թեմաներից մեկը եղել է ԱՄՆ-ի ավիաբազայի վերադարձն Ուզբեկստան։
Հիշեցնենք, որ վերջերս Ուզբեկստանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ-ի հիմքի վրա Արագ արձագանքման ուժերի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը։ Այնուհետև Ուզբեկստանը դեմ է արտահայտվել Ղրղզստանում ևս մեկ ռուսական ռազմական բազայի ստեղծմանը, ինչը սպառնում է տարածաշրջանի ապակայունացմանը։