Հարավային Կորեայում նավաբեկության զոհերի թիվն անցել է 150-ից
Հարավային Կորեայում «Սևոլ» լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվն անցել է 150-ից։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ նույնքան մարդ էլ համարվում է անհետ կորած։
Շուրջօրյա փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Այսօր փրկարարներին հաջողվել է հասնել խորտակված նավի երրորդ եւ չորրորդ տախտակամածեր, որտեղ ամենաշատ ուղևորներն են եղել։
Լաստանավի խորտակվելու պատճառը մինչ այժմ հայտնի չէ։ Հիշեցնենք, որ այն շրջվել էր և 2 ժամում խորտակվել։ Ձերբակալվել են անձնակազմի յոթ անդամներ։
Լաստանավի 476 ուղևորից 340-ը աշակերտներ և ուսուցիչներ են եղել։