Լրահոս

23.04.2014 10:18


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Արևմուտքին կոչ է արել համագործակցել Ռուսաստանի հետ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Արևմուտքին կոչ է արել համագործակցել Ռուսաստանի հետ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը Արևմուտքին կոչ է արել իսլամիստական ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցել Ռուսաստանի հետ։

«Վզգլյադ»-ի փոխանցմամբ՝ Բլեերն այսօր ելույթ է ունենալու «Bloomberg» ամերիկյան տեղեկատվական գործակալության լոնդոնյան գրասենյակում։ Նա անդրադառնալու է ծայրահեղական իսլամիզմի խնդիրներին։

«Արևմուտքը պետք է մի կողմ դնի Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները՝ ուշադրությունը կենտրոնացնելով ծայրահեղական իսլամիզմի սպառնալիքների վրա»,- ասել է Բլեերը։

Այս խորագրի վերջին նյութերը