Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ
Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հետ:
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ սեպտեմբերի 15-ին լրանում է խորհրդարանի որոշմամբ հանձնաժողովին տրված հերթական ժամկետը և տեղյակ է, որ հանձնաժողովը պատրաստ է ներկայացնելու ամփոփ եզրակացություն: Պարոն Աբրահամյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը մշտապես եղել է իր ուշադրության կենտրոնում: Նրա համոզմամբ՝ խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հնարավորինս սպառիչ և անկողմնակալ, տա այն հարցերի պատասխանը, որոնք Ազգային ժողովի որոշմամբ դրվել են հանձնաժողովի առջև: Նա նշեց նաև, որ հանձնաժողովի եզրակացությունը կարևոր է լինելու նաև ԵԽԽՎ-ի համար, որի վերջին՝ 1677 բանաձևում արձանագրված է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից պարզ կդառնա, թե արդյո՞ք անկողմնակալության ու վստահելիության չափորոշիչները բավարարված են, թե՞ կա լրացուցիչ քննության անհրաժեշտություն։ Հովիկ Աբրահամյանը խոսքով, կարևոր է ԵԽ-ի գնահատականը, սակայն խորհրդարանն առաջին հերթին մեր ժողովրդին պետք է հաշվետու լինի և հասարակությունն է, քաղաքական ուժերն են, որ Ազգային ժողովից սպասում են սպառիչ և վստահելի պատասխաններ։ ԱԺ նախագահը իր խոսքում նշել է, որ տեղյակ է նաև այն դժվարությունների մասին, որ իր գործունեության ընթացքում ունեցել է հանձնաժողովը, տեղյակ է, որ միշտ չէ, որ պետական մարմինները, տարբեր պաշտոնյաներ ժամանակին և պատշաճ ձևով են արձագանքել հանձնաժողովի դիմումներին և հարցապնդումներին, միշտ չէ, որ պատրաստակամ են եղել գալ հանձնաժողով և պատասխանել հարցերին։ «Հասկանում եմ նաև, որ խորհրդարանի կողմից ձեր առջև դրված հարցերից շատերի պատասխանն ուղղակիորեն առնչվում է նաև հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքի հետ, որովհետև խորհրդարանական հանձնաժողովը նախաքննական մարմին չէ և ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող և իրավունք էլ չունի գերազանցելու իր լիազորությունները»։ Նա համոզմունք է հայտնել, որ ողջ այն տեղեկատվությունը, որը կուտակվել է հանձնաժողովի գործունեության ընթացքում անաչառ ձևով կշարադրվի վերջնական եզրակացության մեջ։ ԱԺ նախագահը ցանկություն է հայտնել լսել հանձնաժողովի անդամների տեսակետները մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես ոստիկանության գործողությունների իրավաչափության և համաչափության, հատուկ միջոցների կիրառման, տասը զոհերի մահվան հանգամանքների ճշտման և փաստահավաք խմբի անդամների կողմից փոխանցված նյութերի վերաբերյալ։
Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին օժանդակության համար: Նշելով, որ ԱԺ նախագահի աջակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքները առավել արագ և արդյունավետ ընթացան, պարոն Նիկոյանը ներկայացրեց կատարված աշխատանքը՝ վստահեցնելով, որ հանձնաժողովը սահմանված ժամկետում կներկայացնի անաչառ և ամփոփ եզրակացություն: Հանձնաժողովի նախագահը և անդամները ներկայացրել են իրենց տեսակետները Հովիկ Աբրահամյանի առաջադրած հարցադրումների վերաբերյալ:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ համադրելով աշխատանքի արդյունքում կուտակած փաստերն ու տեղեկատվությունը՝ հանձնաժողովը պետք է տա օբյեկտիվ եզրակացություն, որը վստահելի կլինի հանրության համար և իր պատրաստակամությունը հայտնեց ցանկացած օժանդակության, աջակցության։