Դատելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրապարակային ելույթներից՝ Սերժ Սարգսյանը նրան զուգահեռաբար նշանակել է սեփական մամլո խոսնակ՝ արտահաստիքային հիմունքներով, բայց չի ասել նրան այդ մասին, որպեսզի տրամադրությունը չգցի։
Ըստ ամենայնի՝ Հովիկ Աբրահամյանին նաև նշանակել են ՀՀԿ մամլո խոսնակ։
Ստացվում է, որ նա փոխարինում է Արման Սաղաթելյանին ու Էդուարդ Շարմազանովին միաժամանակ։ Իսկ որ փոխարինում է, ակնհայտ է դառնում նրա պահվածքից։
Այսպես. Լևոն Տեր–Պետրոսյանը հարցազրույց է տալիս ներքաղաքական թեմաներով, ՀԱԿ–ը հայտարարություն է տարածում նոր կառավարության վերաբերյալ՝ հարվածի թիրախ դարձնելով Սերժ Սարգսյանին, բայց արի ու տես, որ ՀԱԿ–ին ու անձամբ ՀՀ առաջին նախագահ Տեր–Պետրոսյանին պատասխանում է Հովիկ Աբրահամյանը։ Ընդ որում՝ պատասխանում է շատ սխալ ձևակերպումներով և ուրիշի կռիվն իր վրա վերցնելով։
Այսօր էլ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ վերջինիս հետ չհամաձայնելով սահմանադրական փոփոխությունների հարցում։
Այս դեպքում ևս Հովիկն ուրիշի կռվի մեջ է մտել՝ կամա թե ակամա կատարելով Սերժի մամլո խոսնակի դերը։
Ուշագրավն այն է, որ նորաթուխ վարչապետը կողմ է, որպեսզի մեր երկրում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, քանզի այդպես է տեսնում խնդիրների լուծումը։
«Մեր երկրի առջեւ ծառացած մի շարք կարեւորագույն խնդիրների արդյունավետ լուծումները պայմանավորված են Սահմանադրության փոփոխությամբ»,– «news.am»–ի հետ զրույցում մասնավորապես նշել է Հ Աբրահամյանը:
Նկատենք, որ սա արդեն «ատմազկա» է, ինչպես նաև դեմագոգիա։
Բոլորի (այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի) համար էլ պարզ է, որ մեզանում առկա խնդիրները պայմանավորված չեն սահմանադրական ճգնաժամով։
Սոցիալ–տնտեսական խնդիրներն առաջացել են, քանզի Սերժ և Տիգրան Սարգսյանները 2008–ից լծվել են «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործին։ Արդյունքում՝ ՀՆԱ–ն անկում է ապրել, երկրից արտագաղթել է 300 հազար մարդ, աղքատությունն աճել է, ներդրումները պակասել են, կապիտալն արտահոսել է այլ երկրներ, գործազրկությունն աճել է, գները «թռել» են ու Հայաստանը հայտնվել է բանկրոտ վիճակում։ Ասել է թե՝ Հայաստանի խնդիրները լրիվ այլ տեղ պետք է փնտրել։
Հովիկը, թերևս, չի հասկանում, որ իրեն բերել են այդ խնդիրները գլխին «ջարդելու» և ուրիշի սարքած «բորշը» ուտացնելու նպատակով։ Բացի այդ՝ Հովիկի վրա խնդիր են դրել սահմանադրական փոփոխությունների անցկացումը կազմակերպել։
Իսկ Սահմանադրությունը Սերժն ուզում է փոխել, որպեսզի վերարտադրվի «Գենսեկ»–ի ու «Պռեդսեդածել վեռխովնովո սովետա»–ի տեսքով։ Հովիկին էլ, թերևս, խոստացել են սահմանադրական հանրաքվեն «հորով–մորով» անելուց հետո թողնել վարչապետի պաշտոնին (Սերժի ոտը պնդացնելուն պես՝ Հովիկին ուղղիչ աշխատանքային գաղութ ուղարկելու հստակ մտադրությամբ)։ Հովիկն էլ ուրախ–ուրախ լծվել է այդ գործին և աջուձախ հարցազրույցներ է տալիս՝ փորձելով նաև փարատել Ս. Սարգսյանի կասկածները ներթիմային անհավատարմության «մոմենտներով»։
Չէ, Հովիկ Աբրահամյանն, իրո՛ք, համոզված է, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ։ Եթե համոզված չլիներ, ապա վարչապետի աթոռին նստած մամլո խոսնակի ֆունկցիա չէր կատարի, այն էլ՝ հանդես գալով իր իսկ շահերի դեմ։ Բայց դա արդեն իր խնդիրն է։
Ոչիշխանական ուժերի խնդիրը պետք է լինի առնվազն ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելը։ Հարմար առիթ է կառավարության ծրագրի ներկայացման ժամանակահատվածը։ Այլապես եթե Սերժ Սարգսյանին թույլ տրվի ժամանակ շահել ու սահմանադրական փոփոխությունները Հովիկի ձեռքերով անցկացնել, ապա Հայաստանում մի կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն սովետական կարգերը, որից հետո ինչպես սովետական պետությունը, այնպես էլ «Վերջի բոլշևիկի» գլխավորած «Սովետական Հայաստանը» կփլուզվի։ Այս անգամ շատ ավելի դաժան տարբերակով, քան երբևէ։
Մենք 21–րդ դար չենք հասել, որ մեկ մարդու անձնական հաշվարկների զոհ դարձնենք մի ամբողջ պետություն ու ժողովուրդ։ Այնպես որ պետք է անել հաջորդ քայլերը։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուն պես՝ Բաղրամյան 26–ի կողմից սկսվեց հակաքարոզչությունը նրա նկատմամբ։
Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի թեմայով ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների ասածներին Հովիկ Աբրահամյանն օպերատիվ արձագանքում է սերժահաճո կոդերով, իսկ ահա իր հասցեին Սերժ Սարգսյանի կողմից հրահրվող ցեղշպրտոցին աչքաթող է անում։ Մինչդեռ մարդկային արժանապատվությունն ու քաղաքական տրամաբանությունը հուշում են, որ Աբրահամյանը նախևառաջ պետք է հաշիվ պահանջեր Սերժ Սարգսյանի՛ց՝ «անկախ» լրատվամիջոցներին իր դեմ քսի տալու համար։ Բայց դե քաղաքականության մեջ ոչ միայն խելք, այլ նաև ողնաշար է պահանջվում։
Հովիկ Աբրահամյանին նոր պաշտոն են տվել