Ռոբերտ Քոչարյանի թափանցիկ ակնարկները Սերժ Սարգսյանին
Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցով մի քանի հստակ ուղերձներ հղեց հանրությանն ու քաղաքական դաշտին՝ վերջնականապես փակելով մի քանի թեմա։
Հարցազրույցն այդ կարելի է գնահատել որպես թափանցիկ ակնարկների ու կոշտ գնահատականների «բուկետ»։ Սա, ըստ էության, պատասխան էր Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած տեսակետին ու նույն Սերժ Սարգսյանին սատարող «անկախ» լրատվամիջոցների կողմից տարիներ շարունակ վարվող հակաքոչարյանական արշավին։
Ակնարկ 1–ին.Սահմանադրությունը փոխում ես, որ ի՞նչ անես
Քոչարյանը կտրուկ դեմ արտահայտվեց Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ պատճառները, ի տարբերություն 2005–ի, չկան։ Բացի այդ, երկրորդ նախագահը ուղիղ ձևով նշեց, որ չի ողջունում պետական շահի ստորադասումն իշխանության վերարտադրության սցենարին։
«Սահմանադրության ցանկացած վերաձևում, հանուն քաղաքական գործիչների ընթացիկ շահերի, երկրի քաղաքական դեգրադացման նշանն է»,–Սերժ Սարգսյանի քայլերին իր քաղաքական գնահատականն է տալիս Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ սխալ է սահմանադրական փոփոխությունները դարձնել կառավարող էլիտայի վերարտադրման գործիք։
Ասել է թե՝ Քոչարյանը բացասական է գնահատում կառավարող էլիտայի գործունեությունը, և դեմ է դրա վերարտադրմանը։
«Էլիտայի» տակ, բնականաբար, պետք է հասկանալ իշխող նեղ խմբին՝ սերժասաշիկական համակարգին, պլյուս երիտօլիգարխիան։
Ակնարկ 2–րդ. Սարգսյան Տիգրանին գովում ես, որ ի՞նչ անես
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ նախորդ վարչապետին տված դրական գնահատականներին՝ Քոչարյանն իր տարակուսանքն է հայտնել։
«Տնտեսության ծավալը թե՛ համադրելի թվերով, թե՛ դոլարային արտահայտությամբ դեռևս ցածր է նախաճգնաժամային մակարդակից պարտքի եռապատկման և աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ»,– նախկին վարչապետի ու նաև Սերժ Սարգսյանի գործունեության սեփական գնահատականն է հնչեցնում Քոչարյանը։
Ակնհայտ է, որ եթե Սարգսյանը գոհ է մյուս Սարգսյանից, ապա այդտեղ անձնական մոտիվներ կան, ինչի մասին, ի դեպ, ակնարկում է նաև Քոչարյանը։ Բայց այդ անձնական մոտիվները (պետության թուլացման ու աղքատության աճի ֆոնին անձնական հարստության ավելացում և այլն) խոր հակասության մեջ են պետական շահի հետ։ Քոչարյանը հենց դա էլ ֆիքսում է։
Ակնարկ 3–րդ. սեփական ձախողումներիցդ հետևություններ անելու փոխարեն՝ ինձ հետ հեռակա կռիվ ես տալիս, որ ի՞նչ անես
Քոչարյանի հարցազրույցի ամենաինտրիգային հատվածը Սարգսյանի հետ կամուրջների հրապարակային այրման վերջնական ակտն էր։
Ճիշտ է, այդ կամուրջները վաղուց էին այրվել, ու ոչ Քոչարյանի նախաձեռնությամբ, բայց, ամեն դեպքում, փաստը ֆիքսվեց երկկողմանի գնահատականներով։
«Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել ևս, որ ՀՀ և ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»,–Սերժ Սարգսյանի՝ վերջերս հնչեցրած կարծիքին է արձագանքում Քոչարյանը՝ փակելով իրենց միջև տարաձայնությունների լինել–չլինելու թեման:
Մեզ մնում է արձանագրել, որ պարզունակ են այն դատողությունները, թե, իբր, Քոչարյանի ու Սարգսյանի միջև տարաձայնություններ չկան և չեն կարող լինել։ Կա՛ն, այն էլ շատ լուրջ, ու դրանք վերաբերում են ինչպես վարվող արտաքին ու ներքին քաղաքականությանը, այնպես էլ մարդկային հարաբերություններին։
. . .
Եվ այսպես, Քոչարյանի հարցազրույցի հիմնական մեխերը երեքն էին՝ չի կարելի թույլ տալ այս անարդյունավետ իշխանության վերարտադրություն (ով կողմ է Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, կողմ է Սերժի վերարտադրությանը և Հայաստանի հետընթացի շարունակականության ապահովմանը), Սերժ և Տիգրան Սարգսյանները ծանր վիճակի են հասցրել տնտեսությունը, ու Քոչարյանը որևէ կապ չունի Սարգսյանի հետ։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ռոբերտ Քոչարյանը նոր կառավարության ու մասնավորապես Հովիկ Աբրահամյանի մասով ասում է այն, ինչ վերջինիս արգելել է ասել Սերժ Սարգսյանը։ Խոսքը Տիգրանի թողած ծանր ժառանգության մասին է։
Սա ևս ուշագրավ հանգամանք է։ Հիմա Աբրահամյանը պետք է ընտրություն կատարի։ Նա կա՛մ պետք է ընդունի, որ ծանր ժառանգություն է ստացել (դա, ինչպես ասում են, բժշկական փաստ է), ու տարանջատվի Սարգսյանից, կա՛մ պետք է գնա ՀՀԿ ղեկավարի նշած ճանապարհով՝ վերածվելով ծանր ժառանգության պատասխանատուի ու քավության նոխազի։
Ռոբերտ Քոչարյանի թափանցիկ ակնարկները Սերժ Սարգսյանին
Ռոբերտ Քոչարյանն իր այսօրվա հարցազրույցով մի քանի հստակ ուղերձներ հղեց հանրությանն ու քաղաքական դաշտին՝ վերջնականապես փակելով մի քանի թեմա։
Հարցազրույցն այդ կարելի է գնահատել որպես թափանցիկ ակնարկների ու կոշտ գնահատականների «բուկետ»։ Սա, ըստ էության, պատասխան էր Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած տեսակետին ու նույն Սերժ Սարգսյանին սատարող «անկախ» լրատվամիջոցների կողմից տարիներ շարունակ վարվող հակաքոչարյանական արշավին։
Ակնարկ 1–ին. Սահմանադրությունը փոխում ես, որ ի՞նչ անես