Լրահոս

22.08.2009 11:02


Բիլլ փոթորիկը կհասնի Բերմուդյան կղզիներ

Բիլլ փոթորիկը շաբաթ օրը կհասնի Բերմուդյան կղզիներ, կիրակի օրը՝ ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի Քեյփ-Քոդ թերակղզի, ինչից հետո էլ՝ Կանադայի արևելյան ափ։

Վերոնշյալ կենտրոնի տվյալներով՝ Բիլլ փոթորիկը կարող է վնաս պատճառել Կանադայի արևելքում գտնվող նավթ և գազարդյունահանող պլատֆորմներին։ Հաջորդ շաբաթվա սկզբին փոթորիկը կարող է հասնել մինչև Նյուֆաունդլենդ և Լաբրադոր կղզիներ։

Բերմուդյան կղզիների իշխանություններն ութբաթ օրը երեկոյան հաղորդել են փոթորկի մոտենալու մասին՝ կղզիների 68 հազար բնակիչներին խորհուրդ տալով չլքել իրենց տները։

Ըստ  «РИА Новости»-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը