Պորտուգալական լողափում սողանքի հետևանքով 5 մարդ է զոհվել
Ինչպես հաղորդել է «Agence France-Presse»-ը, Պորտուգալիայի ամենահայտնի Ալգարվ հանգստավայրում լողափի սողանքների հետևանքով զոհվել է 5 մարդ։
Զոհվածների անձնական տվյաների և նրանց ազգային պատկանելության մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվել։ Հայտնի է միայն, որ նրանցից մեկը 60-ամյա մի տղամարդ է, իսկ 4-ը կանայք են եղել, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում։
Այս պահի դրությամբ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Հայտնի չէ, թե կոնկրետ քանի մարդ էր հանգստանում լողափում այդ ժամանակ։ Ավելի վաղ հիվանդանոց էին տեղափոխվել 3 մարդ. նրանք բոլորն էլ լուրջ կոտրվածքներ էին ստացել։
Միջադեպը տեղի է ունեցել Ալբուֆեյրա քաղաքում։ Ականատեսների պատմածով՝ լողափում հանգստացողների վրա ընկել է մեծ ժայռաբեկոր։ Դեպքի վայր են ժամանել երկրի նախագահ Անիբալ Կավակո Սիլվան և Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեսը։

Ըստ «lenta.ru»-ի։