Կարծիք

22.04.2014 13:38


«Քոչարյանի վերջին հարցազրույցում քննադատությունը հնչում է անմիջականորեն Սերժ Սարգսյանի անվան ու անձի դեմ»

«Քոչարյանի վերջին հարցազրույցում քննադատությունը հնչում է անմիջականորեն Սերժ Սարգսյանի անվան ու անձի դեմ»

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում կարելի է նկատել նոր բան. քննադատությունը հնչում է անմիջականորեն Սերժ Սարգսյանի անվան ու անձի դեմ: Թեև մինչ այդ էլ պարզ էր, որ նախկին հարցազրույցների գլխավոր թիրախը ոչ թե վարչապետն է կամ ուրիշները, այլ հենց Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, վարչակարգի սպասարկման անձնակազմն անընդհատ փորձում էր այլ բան շրջանառել:

Երևի թե այս անգամ պատասխաններ կրկին կլինեն Քոչարյանին, բայց դժվար թե Սերժ Սարգսյանն իր մեջ ներուժ գտնի՝ ինքը պատասխանի. դաշտի են նետվելու կարենավագյաններն ու մյուս դհոլները, ովքեր «կպած» սպասում են, թե երբ է առիթ լինելու, որպեսզի «դոշ տան» շեֆի համար ու ապացուցեն իրենց հավատարմությունը:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը