Կարծիք

22.04.2014 13:16


Քոչարյանի պատասխանը Սարգսյանին

Քոչարյանի պատասխանը Սարգսյանին

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը փորձելու է սահմանադրական փոփոխություններով իր համար «3-րդ սրոկ» ապահովել, պարզ էր, որ քաղաքական ուժերը և գործիչները պետք է արձագանքեին այս հակապետական երևույթին: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» հստակ արտահայտվեցին՝ ասելով, որ դեմ են սահմանադրական «բարեփոխումներին»:
Այսօր իր կարծիքը հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ լուրջ կասկածներ ունի սահմանադրական բարեփոխումների իրական նպատակների վերաբերյալ: Եթե բացենք փակագծերը, ապա պարզ կդառնա, որ Քոչարյանն ակնարկեց, որ Սերժ Սարգսյանը փորձելու է սահմանադրական բարեփոխումների ճանապարհով պահել իր իշխանությունը, իսկ Քոչարյանը դրան, մեղմ ասած, դրական չի վերաբերվում:
Դա պայմանավորված է նրանով, որ Սարգսյանը փլուզել է երկրի տնտեսությունը, փլուզել է այն, ինչ կառուցվել էր իրենից 10 տարի առաջ: Սակայն, ինչպես երևում է, Սերժին սա էլ է քիչ, և նա փորձում է իր համար հավերժ վերարտադրության հիմքեր ստեղծել, ինչն իր հերթին վտանգի տակ կդնի երկրի անվտանգությունը, քանզի կապիտալի արտահոսքը բերում է մարդկանց արտահոսքին, իսկ թե ինչի է հանգեցնում դա, կարծում եմ, ակնհայտ է բոլորի համար…
Քոչարյանը փաստացի դեմ է Սերժ Սարգսյանի վերարտադրվելու ցանկությանը: Եվ վստահորեն կարելի է ասել, որ այս դիրքորոշումը չի արտահայտվելու միայն հարցազրույցով…
Սպասենք հետագա զարգացումներին:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը