Մեկնաբանություն

22.04.2014 12:25


Պաշտոն կա, ուզող չկա

Պաշտոն կա, ուզող չկա

2014-ը Հայաստանի քաղաքական կյանքում արձանագրեց մի քանի «առաջին անգամներ»։

Առաջին անգամ, ընդդիմության ճնշման արդյունքում, պաշտոնից հեռացվեց վարչապետը:

1998–ից հետո առաջին անգամ ՀՀԿ–ն մենակ է մնացել։ Նույնիսկ ՕԵԿ–ը չի ուզում հանրապետականների, կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի կողքը մնալ։

Առաջին անգամ գործող նախագահը ոչ թե իր «խաղն» է նախաձեռնում, այլ փորձում է ինչ–որ կերպ արձագանքել հաշվարկված քայլերին։

Առաջին անգամ թվացյալ «միակուռ» իշխանությունից (ինչպես պնդում են ՀՀԿ–ականները) մասեր են պոկվում։

Առաջին անգամ երկրի առանցքային պաշտոններում նշանակման խնդիր է առաջացել։ Սկզբից վարչապետի հարցն էր, հիմա էլ՝ Ազգային ժողովի նախագահի։ ՀՀ նախագահի նախկին աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մամլո խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ նա հրաժարվել է ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը՝ գլխավորելու խորհրդարանը։ Սա ևս առաջին անգամ է։

Նկատենք, որ խոսքը հանրապետության երկրոդ դեմքը դառնալու մասին է՝ դրանից բխող բոլոր քաղաքական հեռանկարներով։

Սա իշխանության իրական վիճակի հերթական ինդիկատորն է՝ ինչ էլ որ ասվի, ինչպես էլ մեկնաբանվի։ Սպասենք հեթական «առաջին անգամներին»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը