Լրահոս

22.04.2014 12:10


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից

Չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Դևիդ Մոյեսի լինել–չլինելու վերաբերյալ մի շարք իրարամերժ հայտարարություններին՝ այսօր վերջինը հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ շոտլանդացի մասնագետը 10 ամիս գլխավորեց Անգլիայի գործող չեմպիոնին, մինչդեռ 6-ամյա պայմանագիր էր կնքել ակումբի հետ։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 19 տարում առաջին անգամ չի հայտնվում Չեմպիոնների լիգայի գոտում: Այժմ թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Այս խորագրի վերջին նյութերը