Կարեն Նազարյանն ազատվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշել է Կարեն Նազարյանին ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նրա մեկ այլ հրամանագրով` Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք) է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը:
Ավելի վաղ ստորագրված հրամանագրով էլ Զոհրաբ Մնացականյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Կարեն Նազարյանն ազատվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշել է Կարեն Նազարյանին ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Նրա մեկ այլ հրամանագրով` Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք) է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը:
Ավելի վաղ ստորագրված հրամանագրով էլ Զոհրաբ Մնացականյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: