Քաղաքական

22.04.2014 10:47


Հովիկ Աբրահամյանը ԱԺ 6 խմբակցություններին հրավիրել է քննարկելու կուտակայինի պարտադիր բաղադրիչի հարցը

Հովիկ Աբրահամյանը ԱԺ 6 խմբակցություններին հրավիրել է քննարկելու կուտակայինի պարտադիր բաղադրիչի հարցը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ժամը 12:00-ին, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկում է կազմակերպել խորհրդարանական վեց ուժերի հետ:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը